«Սիրանույշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
1879–1881 և 1891–1892 թվականներին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա ([[Վիկտոր Հյուգո]]յի «Անջելո»), Օֆելյա ([[Ուիլյամ Շեքսպիր]]ի «Համլետ»), Յուլինկա ([[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] «Եկամտաբեր պաշտոն»), Անանի ([[Գաբրիել Սունդուկյան|Գաբրիել Սունդուկյանի]] «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թվականին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թվականին կրկին հրավիրվել է [[Սերովբե Պենկլյան]]ի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել [[Հունաստան]] և [[Եգիպտոս]]. հռչակվել է Ֆաթիմեի ([[Տիգրան Չուխաջյան]]ի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։
 
1895 թ-իցթվականից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա|Ռումինիայում]] և Եգիպտոսում։ 1897 թ-ինթվականին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում՝ ողբերգական դերերով։ Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թ.թվական, Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ)։
 
Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա, Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն։ Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թթ-ին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թ-ին՝ Կոստանդնուպոլսում։ 1912 թ-ին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ։ 1918–1921 թթ-ին շրջագայել է [[Պարսկաստան|Պարսկաստանում]], 1922 թ-ին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թ-ին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով։