«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
1838 թվականի գարնանը նկարիչը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։ Այստեղ նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում(մինչև անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար)։ Սուբաշին Շախեի հովտի չերքեզական անվանումն է։ Այվազովսկու այս վերջին աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ՝ գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը։ 1839 թվականի ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23-ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, բացի այդ, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։
 
1839 թվականի գարնանը Հովհահաննես Այվազովսկին մասնակցել Է ռուսական կայսերական զինված ուժերի՝ Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս.Պ. Լազարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ։<ref name="ReferenceA"/> Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման։<ref name="ReferenceA"/>
 
=== Ռուսական և եվրոպական մշակույթի գործիչների ազդեցությունը Այվազովսկու ստեղծագործությունների վրա ===
Տող 29.
 
== Արևմտյան Եվրոպայում ==
1840-ին թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու (եղել Է Իտալիայում (նաև Սուրբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ )։ Այվազովսկին մտերմացել էր [[Կառլ Բրյուլով]]ի և [[Միխայիլ Գլինկա]]յի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թ.թվականի հուլիսին Այվազովսկին և գեղարվեստի ակադեմիայի բնանկարի դասարանի նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են [[Հռոմ]]։ Ճանապարհին կանգ են առել [[Վենետիկ]]ում և [[Ֆլորենցիա]]յում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է [[Սուրբ Ղազար կղզի]], տեսակցել նաև այստեղ գտնվող եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։ Նկարիչը երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ [[Սորենտո]]յում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը կայանում էր հետևյալում.բաց օդում մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով [[իմպրովիզացիա]]յին։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI–րդ պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում(մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց [[Ուիլյամ Թյորներ]]ը), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857-ին՝ թվականին՝ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։ 1842 թ.թվականի սկզբին Այվազովսկին [[Շվեյցարիա]]յով և [[Հռենոս|Հռենոսի հովտով]] ուղևորվում է [[Հոլանդիա]], այնտեղից անցնում [[Անգլիա]], իսկ ավելի ուշ այցելում է Փարիզ, [[Պորտուգալիա]], [[Իսպանիա]]։ [[Բիսկայան ծոց]]ում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թ.թվականի աշնանը, ողջ–առողջողջ-առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ [[Ռուսաստան]]։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակաադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887-ից՝ թվականից՝ պատվավոր անդամ) և նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։<ref name="ReferenceA"/>
 
== Այվազովսկին փառքի գագաթին ==