«Հովհաննես Այվազովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Այվազովսկիների տոհմի ծագում ==
Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գևորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները [[Գալիցիա]]յի հայերից էին, ովքեր XVII դարում Գալիցիա էին գաղթել [[Արևմտյան Հայաստան]]ից։ Հայտնի է, որ նրա ազգականները [[Լվով]]ի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է [[Դանուբյան իշխանություններ]] ([[Մոլդովա]], [[Վալախիա]]), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։
 
== Կենսագրություն ==
=== Մանկություն և պատանեկություն ===
Նկարչի հայրը՝ [[Մոլդովա]]յից գաղթած [[հայ]] մանր առևտրական Գևորգ Գրիգորի Այվազը (Հայվազը, ապա՝ Կոստանդին Հայվազովսկին) Այվազովսկին (1771–1841) [[Թեոդոսիա]], [[Ղրիմ]] տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784–1860) հետ։ Նրանց ընտանիքում էլ ծնվել է ապագա աշխարհահռչակ ծովանկարիչը։ Գևորգի և Հռիփսիմեի ամուսնությունից ծնվել են երեք դուստր և երկու որդի՝ Հովհաննեսը և Սարգիսը (վերջինս հետագայում, սրբակրոնության ուխտ ընդունելով, ստացել է [[Գաբրիել Այվազյան|Գաբրիել]] անունը. տարիների ընթացքում Գաբրիել Այվազովսկին հասավ արքեպիսկոպոսի աստիճանի)։ Գևորգ Հայվազովսկու առևտրական գործերը սկզբնական շրջանում հաջող են ընթացել, բայց 1812 թ.թվականին ժանտախտի համաճարակի ժամանակ նա սնանկացել է։
 
Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես<ref name="ReferenceA"/>։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր, ուստի երբեմն նկարների տակ ստորագրել է հայերեն, բնականաբար, դասական ուղղագրւթեամբ՝ «Յովհաննէս Այվազովսկի» կամ «Օվաննէս Այվազեան»<ref name="ReferenceA"/>։ Տարբեր հավաքածուներում գտնվող նրա նկարներից մի քանիսը կրում են հենց այս ստորագրությունը, հայերեն՝ «Յովհաննես Այվազեան»։
Տող 18.
 
=== Ուսում ===
Այվազովսկին սովորել է Թեոդոսիայի [[հայկական ծխական դպրոց]]ում, ապա, իր արվեստի երկրպագուների և հովանավորների շնորհիվ՝ 1830–331830-ին՝33 թվակններին՝ [[Սիմֆերոպոլ]]ի ռուսական գիմնազիայում։<ref name="ReferenceA"/> Այնուհետև՝ 1833– 18371833-ին1837 թվականներին նա պետության հաշվին սովորել է [[Սանկտ-Պետերբուրգ|Սանկտ–Պետերբուրգի]] գեղարվեստի կայսերական ակադեմիայում ([[Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա]]), Մ. Ն. Վորոբյովի բնանկարի դասարանում։<ref name="ReferenceA"/> Հայտնի է նաև, որ պատանի Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ [[Յոհան Լյուդվիգ Գրոս]]ը, որի տված երաշխավորագրերով էլ նա ներկայացել է գեղարվեստի ակադեմիա։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թ.թվականի օգոստոսի 28–ին։28-ին։ 1835 թ.թվականին «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։ Տաների մոտ սովորելու ընթացքում նա, չնայելով վերջինիս արգելքին, շարունակել է ինքնուրույն աշխատել, բնանկարներ ստեղծել որոնցից հինգը ներկայացրել է գեղարվեստի ակադեմիայի 1936 թ.թվականի աշնանային ցուցահանդեսին։ Այդ աշխատանքներն արժանացան քննադատների բարեհաճ վերաբերմունքին։ Բայց երբ Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց [[Նիկոլայ Առաջին Ռոմանով|Նիկոլայ Առաջինին]], [[ցար]]ի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության (բատալիստիկա) դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ՝ ծովային մարտանկարչության պարապմունքների։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում՝1837դասարանում՝ թ.1837 թվականի սեպտեմբերին Այվազովսկին իր վրձնած «Անդորր» նկարի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի։ Դա նրան իրավունք տվեց երկու տարով գործուղվել Ղրիմ՝ ինքնուրույն աշխատանքի։<ref name="ReferenceA"/> Իսկ ապա՝ գործուղվեց Եվրոպա՝ ճամփորդության և ուսման։
 
=== Ստեղծագործական աշխատանք Ղրիմում և ներկայություն ռազմական գործողություններին ===