«Մեծն ինկվիզիտոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 65.
 
=== Գրելը և հրատարակությունը ===
[[Պատկեր:Staraya Russa asv2018-07 Dostoevsky houseHouse img01.jpg|մինի|справа|Տունը Հին Ռուսսայում, որտեղ գրվել է «Մեծն ինկվիզիտորը»: Այժմ Դոստոևսկու տուն-թանգարանը]]
Վեպի աշխատանքները սկսվեցին 1878 թվականաի գարնանը, և նույն թվականի նոյեմբերի արդեն պատրաստ էին հրատարակության առաջին երկու գրքերը: Նոյեմբերի երկրորդ կեսից սկսվեց երրորդ գրքի աշխատանքը, որը եզրափակում էր վեպի առաջին մասը: 1879 թվականի հունվարից սկսվում է վեպի հրատարակույթունը Մ.Ն. Կատկովի «Русский вестник» ամսագրում: Փետրվարին և մարտին գրողը աշխատում էր վեպի չորրորդ գրքի վրա, որը հրատարակեց ապրիլին: Ոչ երկար ընդմիջումից հետո նա սկսեց գրել հինգերորդ գիրքը՝ «Pro և contra»: 1879 թվականի ապրիլի 30-ին Դոստոևսկին գրում է նամակ հրատարակիչ Ն.Ա. Լյուբիմովին, որտեղ ասված է, որ «մայիսյան ամսագրի նյութը ստիպված է ուշացնել», իսկ մայիսի 10-ին ուղարկում է հինգերորդ գրքի տեքստի առաջին կեսը: Նամակում նա իր նյութի ուշացումը բացատրում է հետևյալ կերպ{{sfn|Достоевский, ПСС в 30 т.|1972—1990|loc=т. XV|с=423}}.
{{quotation|Այս գիրքը հինգերորդն է, վերնագրված «Pro և contra», բայց ոչ ամբողջությամբ, այլ միայն կեսը: Այս հինգերորդ գրքի երկրորդ կեսը կուղարկվի հունիսյան գրքի համար և կզբաղեցնի երեք տպագրական էջ: Ես այս հինգերորդ գիրքը բաժանել եմ երկու մասի որովհետև, առաջին հերթին, թեկուզ և ջանք չխնայեի կվերջացնեի միայն մայիսի վերջին և հետևաբար չէի ստանա սրբագրություններ, իսկ դա ինձ համար ամենակարևորն է; երկրորդ՝ այս հինգերորդ գիրքը, ըստ իս, վեպի կուլմինացիոն կետն է, և այն պետք է մանրակրկիտ ձևով վերջացնել: Նրա միտքը, ինչպես Դուք կտեսնեք ուղարկված տեքստից, ծայրահեղ սրբապղծության և Ռուսաստանում մեր ժամանակների ավերման գաղափարի կորիզի պատկերումն է|''Ֆ. Մ. Դոստոևսկի: Նամակ Ն. Ա. Լյուբիմովին մայիսի 10 1879 թվական: Հին Ռուսսա''}}