«Ալեքսանդր Դյումա (հայր)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ դատայից եկող տվյալներ |
No edit summary |
||
Տող 6.
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիները ===
Ալեքսանդր Դյուման ծնվել է [[1802]]
Մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունն անցել են հարազատ քաղաքում։ Այնտեղ Դյուման ընկերացավ իր հասակակից պոետ և փարիզյան թատրոնների մշտական այցելու Ադոլֆ դը Լյովենի հետ։ Դյուման որոշում է անպայման դառնալ դրամատուրգ։ Առանց փողի և կապերի, հույսը դնելով միայն հոր հին ընկերների վրա, նա որոշում է տեղափոխվել [[Փարիզ]]: 20-ամյա Ալեքսանդրին, ով չուներ կրթություն (նրա միակ հաղթաթուղթը գեղեցիկ ձեռնագիրն էր), գեներալ Ֆուայի միջնորդությամբ պաշտոն են վստահում Պալե-Ռոյալում (Փարիզ)՝ Օռլեանի դուքսի գրասենյակում։ Դյուման սկսեց լրացնել իր կրթության պակասը։ Նրա ընկերներից մեկը կազմեց հեղինակների ցանկ, որոնց պիտի կարդար Ալեքսանդրը. ցուցակում կային դասական, հուշագրական, տարեգրային աշխատություններ։ Դյուման դրամատուրգիական արվեստը ընմբռնելու համար այցելում էր թատրոններ և ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացավ Շարլ Նոդյեի հետ։ Լյովենի հետ համակարծիք, որ հաջողության հասնելը ավելի հեշտ է թեթև ժանրում, Դյուման գրեց [[վոդևիլ]] «Որսորդություն և սեր» վերնագրով, որն ընդունվեց բեմադրելու Ամբիգյու թատրոնում։
Տող 13.
Ամենամյա Փարիզյան սալոնի ցուցադրություններից մեկի ժամանակ Դյումայի ուշադրությունն է գրավում [[խորաքանդակ]] Ջովանի Մոնալդեսկիի սպանության տեսարանով։ «Համաշխարհային կենսագրություններ»-ում կարդալով Մոնալդեսկիի և շվեդական Քրիստինա թագուհու մասին՝ Դյուման որոշեց գրել դրամա այդ թեմայով։ Սկզբնապես նա Ֆրեդերիկ Սուլյեին առաջարկեց ընկերակցել, բայց վերջիվերջո յուրաքանչյուրը որոշեց գրել իր «Քրիստինան»: Դյումայի պիեսը դուր եկավ թագավորական «Ֆրանսիական թատրոնից» բարոն Թեյլորին, ում օգնությամբ էլ ընդունվեց «Քրիստինան», այն պայմանով, որ Դյուման այն վերջնական տեսքի կբերի։ Սակայն դրամայի բեմադրմանը դեմ եղավ ամենազոր [[մադմաուզել Մարս]]ը, ում հաղթաձին դասական խաղացանկն էր։ Իսկ երբ երիտասարդ հեղինակը կտրականապես հրաժարվեց կատարել նրա՝ պիեսը փոխելու պահանջը, մադմաուզել Մարսն արեց ամեն ինչ, որ «Քրիստինան» չհայտնվի բեմում։
Դյուման, ով հոգ էր տանում մորը, ինչպես նաև ապօրինի որդուն՝ Ալեքսանդրին, գրեց պիես նոր թեմայով. «[[Հենրի III]]-ն ու իր արքունիքը» դրաման ստեղծվեց 2 ամսում։ «Ֆրանսիական թատրոնի» դերասանները պիեսի ընթերցումից հետո Մելանի Վալդորի սալոնում խնդրեցին նրան ընդգրկել այն առանց հերթի։ Պրեմիերան կայացավ [[1829]]
Դյուման դարձավ Արսենալում գտնվող Նոդյե սալոնի մշտական հաճախորդը։ Այնտեղ նոր դպրոցի՝ [[ռոմանտիզմ]]ի ներկայացուցիչներն էին հավաքվում։ Դյուման առաջանիններից էր, որ անդրադարձավ ժամանակակիկց կյանքի դրամային և խիզախություն արեց անդրադառնալ ժամանակակից հասարակությանը։ Նոր էր նաև այն, որ հեղինակը իր ժամանակակից մարդուն այնպիսի զգացումներ է տվել, որը հատկանշական է Վերածննդի դարաշրջանին։ «[[Անտոնի (պիես)|Անտոնի»]] պիեսում նա ներկայացրել է իր կյանքի դրվագներից մեկը։ Այդ ժամանակ Դյուման տառապում էր բանաստեղծուհի Մելանի Վալդոր նկատմամբ ունեցած կրքոտ սիրով, որը և իր պիսում հանդես է գալիս [[Ադել դ’Էրվե]]ի կերպարով։ Դրամայի շնորհանդեսը կայացել է [[1831]]
Դյումայի պիեսները չեն առանձնանում գեղարվեստական կատարելությամբ։<ref name="М114"/> [[Վիկտոր Հյուգո]]յի «[[Մարիոն Դելորմ (պիես)|Մարիոն Դելորմ»]] պիեսի բեմադրությունից հետո Դյուման ասել է. «Ախ, եթե ես էլ կարողանայի պիես գրելուն զուգահեռ բանաստեղծություններ գրել»:<ref name="М114"/> Բայց Դյուման կարունակ էր այնպիսի պիեսներ ստեղծել վարագույրի հետևում, որն այն գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը առաջին ակտից մինչև վերջինը։ Նրա անունը թատրոնի պաստառների վրա թատրոնի տնօրենների համար մեծ եկամուտների ակնկալիք էր նշանակում, իսկ այլ դրամատուրգերի համար Դյուման դարձավ համահեղինակ, որն ի վիճակի էր հաջողության արժանացնել ամենաանհաջող պիեսներն անգամ։
|