«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (GeoO տեղափոխեց էջը «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ»-ից «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ»: ըստ Ավետիսյան Յու. - Հայոց լեզու. Հնչյունաբանություն. Ուղղախոսություն. Ուղղագրություն)
{{Տեղեկաքարտ Կառույց}}
[[Պատկեր:Central Bank of Armenia.JPG|350px|մինի|Հայաստանի կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը]]
'''Հայաստանի Հանրապետության Կենտրոնականկենտրոնական բանկ''' (ՀՀ կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ, ոչ պաշտոնական՝ ՀՀ Կենտրոնականկենտրոնական դրամատուն), պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը [[Հայաստանի Հանրապետություն]]ն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։
Կենտրոնական բանկի '''հիմնական խնդիրը''' Հայաստանի Հանրապետությունում [[գների կայունության ապահովում]]ն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է [[դրամավարկային քաղաքականություն|դրամավարկային քաղաքականության]] ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։
Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։
 
== ՀՀ Կենտրոնականկենտրոնական բանկի պատմություն ==
{{main|Կենտրոնական բանկի պատմություն}}
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատմությունը բաժանված է 4 հիմնական փուլերի՝ Նախախորհրդային ժամանակաշրջան, Առաջին Հանրապետության ժամանակաշրջան, Խորհրդային ժամանակաշրջան, Հայաստանի երրորդ Հանրապետության ժամանակաշրջան։ Այստեղ ներկայացված են նաև երրորդ հանրապետության ժամանակաշրջանում կատարված օրենսդրական փոփոխությունները, ֆինանսական կառույցների և ֆինանսական արդյունքների մասին ամփոփ նկարագրություն։
Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է։ [[ԱՊՀ]]-ի ամենակայուն արժույթներից է (2001 թ.-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց)։ Հայկական դրամի խորհրդանշանն է նշանը։
 
Հայաստանի Հանրապետության Կենտրոնականկենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթի արդյունքում ընտրվում են [[Կարեն Կոմենդարյան]]ը և նկարիչ [[Ռուբեն Արուտչյան]]ի առաջարկած [[Հայկական դրամի խորհրդանշան|Դրամի գրաֆիկական խորհրդապատկերները]]։
 
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև [[ԱՄՆ]]-ի [[Սան Ֆրանցիսկո]] քաղաքում տեղի ունեցած [[ԱՐՄԹԵՔ-2007]] բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։
== Կենտրոնական բանկի կառուցվածք ==
=== Կենտրոնական բանկի կազմակերպաիրավական կառուցվածքը ===
[[Պատկեր:Central Bank of Armenia logo.jpg|125px|մինի|Հայաստանի Հանրապետության Կենտրոնականկենտրոնական բանկի լոգոն]]
Հայաստանի Հանրապետության Կենտրոնականկենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։
 
Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկը իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։
Համալիրը հանդես է գալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, [[Արևելյան Եվրոպայի կենտրոնական եւ առեւտրային բանկեր|Արևելյան Եվրոպայի կենտրոնական (ազգային) եւ առեւտրային բանկեր]]ի, ֆինանսական հատվածի այլ մասնակիցների, միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների գործնական հանդիպումների և հետազոտությունների միջավայր, որտեղ կազմակերպվում են տարածաշրջանային տարբեր խորհրդակցություններ, սեմինար-քննարկումներ ֆինանսական համակարգին առնչվող խնդիրների վերաբերյալ՝ Հայաստանի նկատմամբ ֆինանսական ոլորտի մասնակիցների հետաքրքրությունը մեծացնելու նկատառումով։
[[ՀՀ կենտրոնական բանկ]]իբանկի կողմից վերակառուցվել է նաև Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքը։ Այն վերածվել է ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի<ref>{{Cite web|url=https://hy-am.facebook.com/cb.dilijan.kfdc/|title=ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն|website=www.facebook.com|accessdate=2016-07-12}}</ref>։
 
Կենտրոնում գործում են՝
{{հիմնական|ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն}}
[[Պատկեր:Visitor Center CBA.jpg|330px|մինի|[[ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն]]]]
Այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ Կենտրոնականկենտրոնական բանկի պատմական մասնաշենքում։ Այն առաջին անգամ իր այցելուների համար դռներն է բացել 2011 թվականի աշնանը, իսկ այցելուների առաջին խումբն այցելել է նույն թվականի սեպտեմբերի 20-ին։ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնն զբաղեցնում է 2 հարկ՝ 500 քառ.մ. ընդհանուր մակերես, որտեղ այցելում է տարեկան մոտ 10 000 այցելու։
 
Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ Կենտրոնականկենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է։
 
Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են, ինչպես նաև ուսանողները, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական երկու անգամ, 20-25 հոգանոց խմբերով։ Կենտրոն կարող են այցելել նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ հատուկ խմբերի համար։