«Գրենլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
 
== Կլիման ==
Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է։ Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -[[70]]°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -28° սառնամանիքներ։ Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ։ Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում։ Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել 8-10°-ի։ Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի։ Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով։ Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում [[ծով]]ը: Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, [[Լաբրադոր]]յան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև [[Նյուֆաունդլենդ]] (նոր գտնված երկիր) կղզի։ [[Այսբերգ]]ները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում։ Այդպիսի մի սառցասարը [[1912]] թվականին դարձավ [[Տիտանիկ]]ի նավաբեկության պատճառ։ Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա։ Միայն հարավային և հարավ- արևմտյան ափերին ամռանն աճում են [[մամուռ]]ներ և [[քարաքոս]]եր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը)։<ref>Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան 1996 թ</ref>:
 
== Անվանում ==
Անվանումը {{lang-da|Grønland}} բառացի նշանակում է «կանաչ երկիր», թեև այդ անունը բոլորովին չի համապատասխանում ցուրտ և անբարեբեր երկրին։
 
Կղզին առաջին անգամ հայտնաբերել է իսլանդացի նավորդ Գունբյորնը մոտ [[875]] թվականին, սակայն ափ դուրս չի եկել։ [[982]] թվականի ամռանը իսլանդացի վիկինգ [[Էյրիկ Ռաուդի]]ն (հայտնի է նաև Էյրիկ Շիկահեր և Էյրիկ Տորվադսոն անուններով) առաջին անգամ հետազոտել է այդ կղզու հարավարևմտյան ափի մի հատված, որն այդ ժամանակ ծածկված է եղել կանաչ բուսականությանբ, և կղզին անվանել է «Կանաչ երկիր»։ Գրենլանդիա կղզին ուսումնասիրել է նաև նորվեգացի Ֆ. Նանսենը։ Նա կազմակերպում է փոքրիկ՝ հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր՝ արևելքից արևմուտք։ Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին։ Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ՝ դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ։ ճանապարհ
<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==