«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
Ժ. Քեշիշյան}}
'''Սերգեյ Մերգելյան''' ({{ԱԾ}}), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] անդամ<ref> [http://www.sci.am/members.php?mid=168&langid=2 Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում]</ref> (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), [[Ստալինյան մրցանակ]]ակիր (1952), [[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ|Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր]] (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ [[գիտությունների դոկտոր]] (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։գտնվում<ref name="esse">[http://www.lebed.com/2005/art4282.htm ''Григор Апоян''. Эссе о математике и не только о нём]</ref><ref name="esse" />.: Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում <ref> Мергеляна теорема. Математическая энциклопедия. В пяти томах. Издательство «Советская энциклопедия». –М.: 1977–1985</ref> և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
 
== Կենսագրություն ==
===Վաղ տարիներ===
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին [[Սիմֆերոպոլ|Սիմֆերոպոլում]]՝ հայկական ընտանիքում։ընտանիքում <ref>[http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 Армяне. Uz] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100219034419/http://www.armyane.uz/readarticle.php?article_id=17 |date=2010-02-19 }}</ref>:
Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով [[Ախալքալաք|ախալքալաքցի]] էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան [[Կերչ]], իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։
=== Ուսում ===
Տող 21.
 
Ուսմանը զուգահեռ Սերգեյը դասավանդում էր Երևանի Պիոներների պալատի մաթեմատիկոսների խմբակում։ Այնտեղ նա իր երևակայությանը ազատություն տվեց, պատանիների համար գլուխկոտրուկներ հորինելով, կազմակերպելով հատկապես բարդ խնդիրների լուծման մրցույթներ, մաթեմատիկական խաղեր և այլն։ Համալսարանի հնգամյա դասընթացը նա անցավ երեք տարում՝ առաջին կուրսում սովորելով մի քանի օր, այնուհետ էքստեռն քննությունները հանձնելով փոխադրվեց երկրորդ կուրս և 1946 թվականին ավարտեց համալսարանը։ Այդ ընթացքում նա վերականգնեց հայրական ազգանունը և ավարտական վկայական ստացավ որպես Սերգեյ Մերգելյան։
Համալսարանն ավարտելուց հետո Մերգելյանն ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի Ստեկլովի անվան ինստիտուտում։ Նրա գիտական ղեկավարը [[Մստիսլավ Կելդիշ|Մստիսլավ Կելդիշն]] էր։ Չնայած զբաղվածությանը Կելդիշը հատուկ ուշադրության էր արժանացնում իր նոր ասպիրանտին։ Նրանք հանդիպում էին Կելդիշի տանը երեկոյան ժամերին և երկարատև զրույցներ էին վարում մաթեմատիկական պրոբլեմների վերաբերյալ։վերաբերյալ<ref name="esse" />:
 
Մերգելյանը թեկնածուական թեզը գրեց մեկուկես տարվա ընթացքում։ Պաշտպանությունը կայացավ 1949 թվականին։ Մեկուկեսժամյա նիստից հետո գիտական խորհուրդը հայտարարեց Մերգելյանին ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին։ Չնայած Մերգելյանը իր աշխատանքը որպես թեկնածուական թեզ էր ներկայացրել, սակայն երեք պաշտոնական ընդդիմախոսներն էլ՝ ակադեմիկոսներ Միխաիլ Լավրենտյևը, Սերգեյ Նիկոլսկին և թղթակից անդամ Ալեքսանդր Գելֆանդը գիտխորհրդին առաջարկեցին Մերգելյանին դոկտորական աստիճան շնորհել։ Գիտխորհուրդը դիմումը բավարարեց և Սերգեյ Մերգելյանը 20 տարեկանում դարձավ ԽՍՀՄ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը։
Տող 36.
1947 թվականին Մերգելյանն ավարտեց Երևանի Պետական Համալսարանը։ 1945—1957 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում, 1954—1958 և 1964—1968 թվականներին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։
Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։
1956 թվականին հիմնադրվեց [[Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ]] (ЕрНИИММ), որը նա ղեկավարեց 1956-60 թվականներին։ Շուտով ինստիտուտը հայտնի դարձավ որպես Մերգելյանի ինստիտուտ։ Այդ ոչ պաշտոնական անվանումը մինչ օրս պահպանվում է։է <ref>Оганджанян С. Б. История развития вычислительной техники в Армянской ССР. Труды SORUCOM-2011. Великий Новгород, 2011. С. 240–244</ref>:
 
1961 թվականին Մերգելյանը վերադարձավ տեսական մաթեմատիկայի բնագավառ։ 1963 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։
Տող 49.
 
== Մահ ==
Մերգելյանը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 23-ին Գլենդելի գերեզմանատանը, Կալիֆորնիա։ Մերգելյանի ցանկությամբ նրա աճյունասափորը տեղփոխվել է Մոսկվա և հողին հանձնվել [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդեվիչյե գերեզմանատանը]], մոր և կնոջ կողքին։կողքին<ref>[http://www.moscow-tombs.ru/raznoe/novodevichye/novodevichye.htm Новодевичье кладбище / Мергелян Сергей Никитович]</ref>.:
 
== Գրականություն ==