«Յանցզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
|accessdate=2009 թ․ նոյեմբերի 3–ին
}}
</ref><ref>[http://internationalrivers.org/node/356 International Rivers, Three Gorges Dam profile], Accessed August 3, 2009</ref>։ Հոսում է [[Չինաստան]]ի տարածքով, ունի շուրջ 6300 կմ երկարություն, ավազանի մակերեսն է 1 808 500 կմ²։ Դա կազմում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը: Այդտեղ է բնակվում այդ երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը<ref>[https://www.worldwildlife.org/places/yangtze quote="Today, the Yangtze region is home to more than 400 million people, or nearly one-third of China’s population. Some of China’s largest cities"] [http://www.cjw.gov.cn/index/river/liuyugk-3.asp?link=1]{{dead link|date=July 2017|bot=InternetArchiveBot|fix-attempted=yes}}. Accessed 10 Sept 2010. {{zh icon}}</ref>:
[[File:Yangtze River drainage basin map.svg|thumb|Map of the Yangtze River basin]]
[[File:Golden Island, on The Yang-Tse River, China (LMS, 1869, p.64).jpg|thumb|Golden Island, on The Yang-Tse River, China ([[London Missionary Society|LMS]], 1869, p.64)<ref name="Fruits-LMS">{{cite book|editor1-last=London Missionary Society|title=Fruits of Toil in the London Missionary Society|date=1869|publisher=John Snow & Co.|location=London|page=64|url=https://archive.org/details/fruitsoftoilinth17115gut|accessdate=12 September 2016}}</ref>]]
Չինացիները գետն անվանում են '''Cháng Jiāng''' ({{audio|Zh-Chángjiāng.oga|listen|help=no}}, որը բառացի թարգմանությամբ նշանակում է ''Մեծ գետ'':
 
Յանցզին մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության, նրա տնտեսության ու մշակույթի մեջ: Այդ գետի բարգավաճող, ծաղկուն դելտայում ստեղծվել և ստեղծվում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի, քան 20 տոկոսը: Հազարավոր տարիներ նրա ջրերն օգտագործվել են խմելու, ոռոգման, մաքրման աշխատանքների, ուղևորների ու բեռների փոխադրման, ինչպես նաև՝ արդյունաբերական ու ռազմական նպատակներով: Գետը նաև ծառայել է որպես սահմանագիծ: Յանցզիի վրա կառուցված Երեք կիրճերի ամբարտակի հիդրոէլեկտրակայանը ջրի ուժով աշխատող խոշորագույն էլեկտրակայանն է աշխարհում<ref>
{{cite web
|url=http://earthobservatory.nasa.gov/IOTD/view.php?id=38879
|title=Three Gorges Dam, China : Image of the Day
|publisher=earthobservatory.nasa.gov
|accessdate=2009-11-03
}}
</ref><ref>[http://internationalrivers.org/node/356 International Rivers, Three Gorges Dam profile], Accessed August 3, 2009</ref>:
 
Իր երկար ու ձիգ հոսքի ընթացքում գետն անցնում է բազում էկոհամակարգերի միջով և կեցավայր է դարձել մի շարք էնդեմիկ ու վտանգված կենդանատեսակների, այդ թվում՝ չինական ալիգատորի, անլողաթի նեղկողավոր ջրախոզի, յուրահատուկ դելֆինի, թառափի համար:
 
Վերջին տարիներին գետը զգալիորեն վնասվել է՝ արդյունաբերական ու կենցաղային թափոններով, գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով աղտոտվելու հետևանքով<ref>{{Cite web|url=https://www.earth.com/news/ocean-plastic-waste-asia-africa/|title=90 percent of ocean plastic waste comes from Asia and Africa • Earth.com|website=Earth.com|language=en|access-date=2019-01-09}}</ref>: Նրա որոշ հատվածներ ներկայումս վերցված են պետական պահպանության ներքո: Իսկ Յունան նահանգի արևմտյան մասում ընկած հատվածը, ընդգրկված լինելով ''Յունանի երեք զուգահեռ գետեր''ի պահպանվող տարածքի մեջ, միաժամանակ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած ''Համաշխարհային ժառանգության ցանկ''ում:
 
2014 թվականի կեսերին չինական կառավարությունը հայտարարեց, որ նախատեսված է Յանցզի գետի երկայնքով մեկ կառուցել տրանսպորտային լայն ու բազմաճյուղ ցանց՝ երկաթգծերով, ավտոմայրուղիներով, օդանավակայաններով, նավահանգիստներով հանդերձ, և ստեղծել տնտեսական մի նոր գոտի<ref name="ChinaEconomy">{{cite news|title=New stimulus measures by China to boost economic growth|url=http://www.beijingbulletin.com/index.php/sid/222852671/scat/ce9cf98a4a863704/ht/New-stimulus-measures-by-China-to-boost-economic-growth|accessdate=12 June 2014|publisher=''Beijing Bulletin''|archive-url=https://web.archive.org/web/20140714231927/http://www.beijingbulletin.com/index.php/sid/222852671/scat/ce9cf98a4a863704/ht/New-stimulus-measures-by-China-to-boost-economic-growth#|archive-date=July 14, 2014|dead-url=yes|df=mdy-all}}</ref>:
 
 
Յանցզի [[գետի ավազան]]ը ([[Հուանհե]] [[գետի ավազան]]ի հետ մեկտեղ) հանդիսանում է չինական քաղաքակրթության օրրանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յանցզի» էջից