«ԽՍՀՄ պետական զինանշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''ԽՍՀՄ պետական զինանշան''', ԽՍՀՄ պաշտոնական պետական խորհրդանիշ, դրոշի և օրհներգի հետ միասին առա...»:
(Տարբերություն չկա)

21:36, 8 հունվարի 2019-ի տարբերակ

ԽՍՀՄ պետական զինանշան, ԽՍՀՄ պաշտոնական պետական խորհրդանիշ, դրոշի և օրհներգի հետ միասին առաջին սոցիալիստական զինանշաններից մեկն է: Ստեղծվել է ԽՍՀՄ Սահմանադրությամբ (հոդված 143) և իրենից ներկայացնում է մուրճ և մանգաղի պատկերը երկրագնդի ֆոնին, արևի ճառագայթների մեջ, եզերված հասկերով, միութենական հանրապետությունների լեզուներով «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մակագրությամբ: Զինանշանի վերևի մասում հնգաթև կարմիր աստղ դեղին եզրաշերտով:

ԽՍՀՄ պետական զինանշանը խորհրդանշում է բանվորներին և գյուղացիներին, միասնական միութենական պետության մեջ միութենական հանրապետությունների կամավոր միավորումը, բոլոր ազգերի իրավահավասարությունը և արտահայտում է ԽՍՀՄ ժողովուրդների միջազգային համերաշխության գաղափարը Երկիր մոլորակի բոլոր երկրների աշխատավորների հետ:

Մայրցամաքները պատկերված են բաց դարչնագույն գույնով, իսկ կարմիր ժապավենի վրա նշանաբանները պատկերված են ոսկե տառերով: Հասկերը խորհրդանշում են պետության կենսունակությունը, բարգավաճումը, արևը՝ կոմունիստական գաղափարների լույսը, լուսավոր ապագան:

Պատմություն

ԽՍՀՄ առաջին զինանշանը հաստատվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից 1923 թվականի հուլիսի 6-ին: Նրա նկարագրությունը ամրագրված էր ԽՍՀՄ Սահմանադրությամբ: 1923-1936 թվականներին «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» նշանաբանը գրված էր 6 հյուսված հասկերով կարմիր ժապավեններից յուրաքանչյուրի վրա միութենական հանրապետությունների լեզվով. ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն): 1937 թվականից ժապավենների թիվը սկսեց համապատասխանել միութենական հանրապետությունների թվին. 1937-1946 թվականներին՝ 11, 1946-1956 թվականներին՝ 16, 1956 թվականից՝ 15 ժապավեն:

1922 թվականի աշնանը Գոզնակում իր աշխատանքը սկսեց խորհրդային խորհրդանիշների մշակման հանձնաժողովը: (Ստեղծվեցին սովետական դրամանիշների ևթղթադրամների կոմպոզիցիաները): 1923 թվականի հունվարի 10-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը ստեղծեց պետական զինանշանի և դրոշի ստեղծման հանձնաժողով: Հենց այդ ժամանակ էլ Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշեց միության գլխավոր խորհրդանիշների գլխավոր տարրերը. արև, մուրճ և մանգաղ, «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» նշանաբան: 1923 թվականի փետրվարին զինանշանի ստեղծման պատվերը հանձնվեց Գոզնակին: Պահպանվել են Գոզնակի նկարիչներ Դ. Ս.Գոլյադկինի, Յա. Բ. Դրեյերի, Ն. Ն. Կոչուրայի Վ. Կ. Կուպրյանովի, Պ. Ռումյանցեվի, Ա. Գ. Յակիմչենկոյի, Ի. Դ. Շադրի կողմից կատարված զինանշանի նախագծի էսքիզները: Կ. Ի. Դունին- Բորկովսկին, որպես դասական հերալդիկայի կողմնակից, ԽՍՀՄ զինանշանը ներկայացրեց որպես հերալդիկ վահան՝ մուրճ ու մանգաղով:

 
ԽՍՀՄ զինանշանը Նիժնի Նովգորոդի Սորմովո շրջանում Լենինի արձանի պատվանդանի վրա
 
ԽՍՀՄ զինանշանը 16 ժապավեններով և մակագրությամբ

Վաղ նախագծերից մեկը (1923) կարելի է տեսնել Կենտրոնական փոստի շենքի վրա Մոսկվայում. երկրագունդ՝ շրջապատված հասկերով, վերևում կարմիր աստղ, կողքերին մուրճ ու մանգաղ: Զինանշանի գծանկարի հեղինակը Վ. Լոմանովսկին է: Նախագծի հեղինակը Դ. Ս. Գոլյադկինն է, կենտրոնում` մուրճ ու մանգաղ արևի ճառագայթների մեջ, շուրջը արդյունաբերական խորհրդանիշեր: Յա. Բ. Դրեյերի նախագիծ` մուրչ, մանգաղ, աստղ, երկրագունդ, ժապավեն նշանաբանով:Վ. Պ. Կորզունի նախագիծն արդեն շատ մոտ էր հետագայում հաստատված ԽՍՀՄ զինանշանին: Զինանշանի ստեղծման աշխատանքներին միացավ նաև Գոզնակի գեղարվեստա-վերարտադրության բաժնի ղեկավար Վ. Ն. Ադրիանովը: Հենց նա, որպես քարտեզագետ, առաջարկեց զինանշան մտցնել երկրագնդի պատկերը: Վերջինս պետք է նշանակեր, որ Միություն մուտքն ազատ է աշխարհի բոլոր երկրների համար: Ընդհանուր առմամբ ամբողջ կոմպոզիցիան կազմվեց հենց Ադրիանովի կողմից: Զինանշանի էսքիզի վրա աշխատանքներին հետևում էին պետական իշխանության օրգանները, օրինակ, ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի քարտուղար Ա. Ս. Ենուկիձեն 1923 թվականի հունիսի 28-ին առաջարկեց զինանշանի վերևում միացագրի փոխարեն տեղադրել կարմիր աստղ: Նրա «Միացագրի փոխարեն աստղ» վերամակնիշավորումը պահպանվել է Վ.Պ. Կորզունովի արխիվային լուսանկարում:

Եզրափակիչ փուլում զինանշանի աշխատանքներին հրավիրվեց նկարիչ Ի. Ի. Դուբասովը, նա էլ նկարեց վերջնական նկարը: Նրա առաջին նախագծում նշանաբանները գտնվում էին զինանշանի ներքևի մասը ծածկող կարմիր ժապավենի վրա: Այնուհետև որոշվեց նշանաբանները 6 լեզուներով տեղադրել ժապավենի ծալքերին

1923 թվականի հուլիսի 6-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի 2-րդ նստաշրջանն ընդունեց զինանշանի նկարը (միաժամանակ ընդունելով Սահմանադրության նախագիծը): 1923 թվականի սեպտեմբերի 22-ին զինանշանի նկարը վերջնականապես հաստատվեց ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության քարտուղար Ա. Ս. Ենուկիձեի կողմից: 1924 թվականի հունվարի 31-ին Սովետների 2-րդ համագումարի կողմից ընդունված ԽՍՀՄ սահմանադրությունը պաշտոնապես օրնականացրեց նոր զինանշանը:

1924 թվակյանի Սահմանադրությունն ընդգգրկում էր պետական խորհրդանիշների նկարագրությունը 11-րդ գլխում:

Պատկերասրահ

Միութենական և ինքնավար հանրապետությունների զինանշաններ

Պետական զինանշան ունեին ԽՍՀՄ բոլոր միութենական հանրապետությունները, զինանշանի նկարագրությունն ընդգրկված էր հանրապետությունների Սահմանադրության մեջ: ԽՍՀՄ պետական զինանշանն ընկած էր միութենական բոլոր հանրապետությունների զինանշաններինախագծի հիմքում, այդ պատճառով հանրապետական զինանշանների հիմնական տարրերը նույնպես հանդիսանում էին մուրճ ու մանգաղը և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մակագրությունը միութենական հանրապետության լեզվով: Միութենական հանրապետությունների պետական զինանշաններում արտացոլված էին իրենց բնության,, տնտեսության և մշակույթի առանձնահատկությունները:

Ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության պետական զինանշան հանդիսանում էր այն հանրապետության զինանշանը, որի կազմի մեջ նա մտնում էր` ավելացրած ինքնավար հանրապետության անվանումը տվյալ ինքնավար և համապատասխա միութենական հանրապետության լեզվով, «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» մակագրությունն արվում էր ինքնավար հանրապետության լեզվով:

Ընթացիկ կարգավիճակ

Ներկայումս օրենսդրորեն արգելված է ԽՍՀՄ զինանշանի, ինչպես նաև խորհրդային այլ սիմվոլիզմի (ացիստական սիմվոլիզմի հետ հավասար) հանրային ցուցադրությունը Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում (բացի տեղեկատվական, թանգարանային և նմանատիպ նպատակներից). Հունգարիայում , Լատվիայում, Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում[1]: Ինչպես նաև Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանի կողմից արգելված է ԽՍՀՄ զինանշանի պատկերով առևտրային ապրանքանիշի գրանցումը[2]:

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Պոցելուեվ Վ. Ա. ԽՍՀ Միության զինանշաններ: Մշակման պատմությունից / Խմբագիր Մ. Ա. Ռոմանովա, նկարիչ Վ. Ի. Պրիմակով. — Մ.: Պոլիտիզդատ, 1987. — 166 с.