Content deleted Content added
Տող 52.
:::Խմբակցությունների վերաբերյալ՝ այո, հայտարարություններ եղել են, բայց դա բավարար չէ, քանի դեռ չկա համապատասխան տեղեկություն պաշտոնական ԿԸՀ և/կամ ԱԺ կողմից: Տվյալ պարագայում գոյություն ունի ընթերցողներին սխալ կամ թերի տեղեկություն տրամադրելու վտանգ, քանի որ այս դեպքում տվյալ պահին մենք հիմնվելու ենք ենթադրությունների, այլ ոչ թե պաշտոնական նյութերի վրա: Վաղաժամկետ համարելով խմբակցությունների մասին տեղեկության լրացումը, համենայնդեպս ես դեմ չեմ, որ այն մնա, միայն եթե ԶԼՄ-ների վերլուծության արդյունքում դուք ունեք բարձր համոզվածություն, որ խմբակցությունները կոչվելու են հենց այնպես, ինչպես դուք լրացրել եք աղյուսակում, և կվերահսկեք, որ արդեն լրացված և հայտնվելիք անվանումները իրար համապատասխանեն: Բացի այդ, ոչ ցանկալի և տհաճ կլինի այն զարգացումը, երբ իրականում հայտնվեն խմբակցությունների այնպիսի անվանումներ, որոնք կտարբերվեն աղյուսակում լրացված ոչ պաշտոնական անվանումներից (այդ դեպքում ընթերցողի համար ՀՎ-ի հեղինակությունը արդարացիորեն լուրջ կասկածի առարկա կարող է դառնալ): --[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 15:10, 8 Հունվարի 2019 (UTC)
::::: Մտահոգությունը հասկանում եմ, սակայն չեմ կիսում այն տեսակետը, որ այս դեպքում տվյալ խմբագրման և պաշտոնական հրապարակման հավանական անհամապատասխանության դեպքում կտուժի ՀՎ հեղինակությունը։ Ի վերջո, աղյուսակում խմբակցություններն ունեն այն անվանումները, որոնցով այդ ուժերը մասնակցել են ընտրություններին։ Պահենք այն, քանի դեռ չի եղել դրանից տարբերվող մեկ այլ անուն։ Խմբագրումն առավել հավանական սցենարն է։ Եթե փոփոխություն եղավ, կփոփոխենք նաև հոդվածում ու դինամիկ կարձագանքենք իրադարձությունների զարգացմանը։ Ավելացնեմ նաև, որ սպասվող իրադարձությունների մասին իմ խմբագրումների հանդեպ սովորաբար հետևողական եմ և թարմացումներ կատարում եմ։ Շնորհակալ եմ--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 17:22, 8 Հունվարի 2019 (UTC)
::::::Շնորհակալ եմ հավասարակշռված դիրքորոշման համար, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]: Այո, ես տեսնում և բարձր եմ գնահատում ձեր ներդրումը:--[[Մասնակից:Ben Men Lyun|Ben Men Lyun]] ([[Մասնակցի քննարկում:Ben Men Lyun|քննարկում]]) 18:16, 8 Հունվարի 2019 (UTC)