«Նվարդ Պառնասյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Նվարդ Պառնասյանը ծնվել է Երևանում: [[1951 թվական]]ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի]] բանասիրական ֆակուլտետը։ [[1963|1963 թվականին]] [[ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ|Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի]] ավագ գիտաշխատող, [[1979]] թվականից՝ տնօրենի տեղակալ<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref>։ «Ստորադասական կապակցությունը արդի [[հայերեն]]ի բարդ [[նախադասություն]]ներում» ([[1961]]), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (տես «Լեզվի և ոճի հարցեր», պրակ 2, 1964), «Շարահյուսական [[համանիշ]]ները ժամանակակից հայերենում» ([[1970]]), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Հայոց լեզվի կառուցվածքը», [[1975]]), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» ([[1979]]) [[մենագրություն]]ներում Պառնասյանը քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ․ 1, [[1969]]) ու խմբագրմանը (հ․ 2, [[1972]]), գրել «Ժամանակակից հայոց լեզու» ([[1974]] -[[1979]]) եռահատոր աշխատության «Բայ» (հ․ 2, [[1974]]), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ․ 3, [[1976]]) գլուխները<ref>{{Cite web|url=http://koha.brusov.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D5%8A%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%86%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%20%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%AB,%22|title=Brusov University Library քարտարան, Պառնասյան, Նվարդ Ավետիսի|website=koha.brusov.am|language=hy-Armn|accessdate=2019-01-07}}</ref>։
 
Մահացել է Երևանում:
== Պարգևներ ==
* ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)
[[Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
 
{{Bio-stub}}
229 571

edits