«Սենդվիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ուտեստ}}
'''Սենդվիչ''' ({{lang-en|sandwich}} [{{IPA|'sænwɪʤ}}]), երկու կամ մի քանի շերտ հացից (հաճախ՝ [[բուլկի]]) և մեկ կամ մի քանի շերտ մսից և/կամ այլ միջուկից կազմված ուտեստ:
 
''Տարբերությունը բուտերբրոդից''. բուտերբրոդը սովորաբար հացի մեկ շերտն է (յուղով), որի վրա դրվում են բաղադրիչները: Սենդվիչը հացի կամ բուլկու երկու շերտերի միջև բաղադրիչների ամբողջությունն է (փակ բուտերբրոդ):
 
Սենդվիչի [[Ֆրանսիա|ֆրանսիական]] տարբերակը կոչվում է ''կրոկ-մեսյե'', [[Իտալիա|իտալական]] տարբերակը՝ [[պանինի]]:
 
== Պատմություն ==
Ժամանակակից տեսքով սենդվիչի ի հայտ գալը կարելի է կապել մոտավորապես [[17-րդ դար]]ի [[Եվրոպա]]յի հետ: Ինքը գաղափարը՝ հացի մեջ փաթաթելու կամ հացի վրա այլ բաղադրիչներ դնելու, ի հայտ է եկել դրանից շատ վաղ՝ տարբեր մշակույթներում:
 
[[Օքսֆորդի անգլերեն բառարան|Օքսֆորդի բառարան]]ը «սենդվիչ» բառի ամենավաղ կիրառման համար նշագրում է [[1762 թվական]]ը: [[Էդվարդ Գիբբոն]]ն իր օրագրում նկարագրում է, թե ինչպես էին «թագավորության լավագույն մարդիկ» ակումբում ընթրում՝ ուտելով «փոքրի կտորներով սառը միս կամ սենդվիչ»: Հանրության կողմից ընդունված վարկածի համաձայն՝ անվանումը ծագում է [[4-րդ կոմս Ջոն Սենդվիչ Մոնտեհյու]]ի անունից ([[1718]]-[[1792]]), ով մոլի խաղացող էր և լեգենդի համաձայն՝ խաղասեղանի շուրջ նստում էր մի քանի օր անդադար և խնդրել է իրեն մատուցել մի կտոր [[տավարի միս]]՝ տապակած [[հաց]]ի երկու կտորների միջև դրված, որպեսզի խաղից առանց կտրվելու՝ կարողանա նաև քաղցը հագեցնել՝ դրանով իսկ կեղտի մեջ ավելի քիչ խրվելով<ref>[http://www.grammarphobia.com/blog/2013/11/sandwich.html The Grammarphobia Blog: How noble is the sandwich?<!-- Заголовок добавлен ботом -->]</ref><ref>[http://www.dictionarycentral.com/definition/sandwich.html sandwich Definition, History and Origin — Dictionary Central<!-- Заголовок добавлен ботом -->]</ref><ref>[http://recipes.howstuffworks.com/history-sandwich.htm TLC Cooking «The History of the Sandwich»<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
 
== Հանրաճանաչություն աշխարհում ==
Հատկապես [[Անգլիա|անգլիական]] մեծ քաղաքներում՝ սենդվիչը դարձել է սնվելու մշակույթի անքակտելի մասը: [[Լոնդոն]]ում գոյություն ունեն մեծ թվով ընկերություններ, որոնք իրականացնում են սենդվիչի վաճառք (''EAT'', ''Benjys'', ''Pret-a-manger''): Աշխարհում սենդվիչի վաճառքով զբաղվող ամենախոշոր ռեստորանային ցանցերն են [[ՄաքԴոնալդս]]ը, [[Subway (ռեստորանների ցանց)|Subway]]-ը, [[Burger King]]-ը:
 
ԱՄՆ-ում գոյություն ունեն տարատեսակ շրջանային սենդվիչներ: [[Չիկագո]]ն հայտնի է իր՝ իտալական տարբերակով պատրաստված [[Տավարի միս|տավարի մսով]] սենդվիչով, Միլուոկին՝ սարդելկաներով և մարինացված կաղամբով սենդվիչների տեսականիով, [[Ֆիլադելֆիա]]ն՝ մսով և բրնձով սենդվիչներով, իսկ Լոս Անջելեսը՝ ֆրանսիական սոուս պարունակող սենդվիչներով: Նոր Օռլեանում առաջատար դիրքում «պո-բոյ» և «մուֆֆալետտա» սենդվիչներն են: Վերջինը ծագում է իտալական քաղաքային համայնքի անվանումից: Մուֆֆալետտիի միջուկն են կազմում խոզապուխտը, [[մորտադելա]]ն, պրովոլոնե [[պանիր]]ը, [[ձիթապտուղ]]ը, ինչպես նաև ավելացնում են մեծ քանակությամբ [[սխտոր]]:
 
Ինչպես նաև ԱՄՆ-ում տարածված են եռանկյունաձև սենդվիչները, որոնք կոչվում են «ակումբային սենդվիչներ»: Ակումբային սենդվիչները հաճախ ավաճառվում են երկու հատով՝ պլաստիկ կամ ստվարաթղթե փաթեթավորմամբ: Որպես կանոն՝ երկու ակումբային սենդվիչներն իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական սենդվիչ, որը կազմված է երկու քառակուսի տոստերից:
 
== Արտասովոր սենդվիչներ ==
* Ամերիկյան բանակի համար մշակվել է սենդվիչի պատրաստման տեխնոլոգիա, ինչի արդյունքում պատրաստված սենդվիչը չի փչացել 3 տարվա ընթացքում<ref>[http://news.bbc.co.uk/hi/russian/business/newsid_1924000/1924246.stm Би-би-си | Экономика | Супербутерброд для американских солдат]</ref>՞
* Լոնդոնյան սուպերմարկետներից մեկում կարելի է ձեռք բերել արտասովոր թանկ սենդվիչ: Գինը 85 ֆունտ ստերլինգ է: Այն պատրաստվում է մարմարե տավարի մսից, որը կոչվում է ''Wagyu'', [[ֆուա-գրա]]յի շերտերից, տրյուֆելի յուղից ստացվող մայոնեզից, ''բրի դե մո'' պանրից, ռուկոլլա աղցանից, պղպեցից և չերիի լոլիկներից (իրականում սա համբուրգերն է, քանի որ գործածվում է կոտլետ՝ մսի կտորների փոխարեն)<ref>[http://www.kedem.ru/news/n2006-04-11-11-57-31/ Самый дорогой бутерброд для лондонских гурманов]</ref>:
 
== Պատկերասրահ ==
<gallery>
File:Peanut-Butter-Jelly-Sandwich.jpg|
File:Sandwich.jpg|
File:Sandwich-making.JPG|
File:Shawarma_sandwich.jpg|
</gallery>
 
== Տես նաև ==
[[Հոթ դոգ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
*[http://www.sandwich.org.uk The British Sandwich Association]
* [http://www.portalostranah.ru/view.php?id=31 Американская классика — сэндвичи и их разновидности в США. Американский взгляд на сэндвич]
* [http://www.insanewiches.com/ Безумные сэндвичи. Еда как искусство]
* [https://archive.org/stream/uptodatesandwich00full#page/n5/mode/2up Кулинарная книга «400 сэндвичей»] 1909 года.
 
[[Կատեգորիա:Ուտեստներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Սննդամթերք]]
[[Կատեգորիա:Համաշխարհային խոհանոց]]
[[Կատեգորիա:Բրիտանական խոհանոց]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սենդվիչ» էջից