«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
"Karl_Landsteiner,_1920s..jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Natuur12 մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Karl Landsteiner, 1920s..jpg:
Տող 3.
'''Արյան խումբ''', [[Արյուն|արյան]] ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային [[հակածիններ]] կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է [[սաղմնային զարգացում|սաղմնային զարգացման]] վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների ([[էրիթրոցիտներ]]) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում [[արյան շիճուկ]]ում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում ([[հեմագլուտինացում]])։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։
== Պատմություն ==
 
[[Պատկեր:Karl Landsteiner, 1920s..jpg|thumb|upright|[[Կարլ Լանդշտայներ]]]]
Արյան խմբի մասին ուսմունքն առաջացել է [[19-րդ դար]]ի վերջերին։ Այն ընդհանուր իմունաբանության կարևոր բաժիններից է, արյան փոխներարկման հիմքը և լայնորեն կիրառվում է [[արյունաբանություն|արյունաբանության]], [[վիրաբուժություն|վիրաբուժության]], [[մանկաբարձություն|մանկաբարձության]], [[գինեկոլոգիա]]յի, դատական բժշկության, ինչպես նաև [[մարդաբանություն|մարդաբանության]] ու մարդու [[գենետիկա]]յի բնագավառներում։