«Արևմտյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Արևմտյան Հայաստանից դեպի [[Կոստանդնուպոլիս]] են ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Դրան նպաստել են [[Պոլսի հայոց պատրիարքություն|Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության]] հիմնումը ([[1461]]) և [[հայեր]]ին տրամադրվող առանձնաշնորհումները, որոնց շնորհիվ առաջացել է չելեբիական, ապա՝ ամիրայական դասը։
 
Ամասիայի պայմանագրի կնքումից քիչ անց վերսկսված ռազմական գործողությունները երկու բռնապետությունների միջև փոփոխական հաջողություններով շարունակվել են մինչև Կասր–Շիրինի պայմանագիրը ([[1639]]), Որը նրանց միջև սահմանագիծ է հաստատել [[Ջավախք]]ի լեռները, [[Ախուրյան գետ]]ը (մինչև [[Արաքս]]ի հետ միացման վայրը), [[Հայկական պարՊար]]ը, [[Վասպուրական]]ի լեռները և Զագրոսի լեռնաշղթան։ Արևմտյան Հայաստանի տարածքը բաշխվել է [[Էրզրում]]ի, [[Կարս]]ի, [[Վան]]ի, [[Բայազետ]]ի, Չըլդըլրի, [[Դիարբեքիր]]ի և [[Սեբաստիա]]յի փաշայությունների միջև, որտեղ իրենց գոյությունը կարողացել էին պահպանել [[Սասուն]]ի, Սավուրի, [[Ճապաղջուր]]ի, [[Մանազկերտ]]ի, Իսյանի, [[Խնուս]]ի, Տուժկի կիսաանկախ հայկական համայնքները։ Չնայած երկարատև պատերազմներին, բռնի և կամավոր արտագաղթերին, քրդական աշիրեթների վերաբնակեցմանը՝ ընդհուպ մինչև [[19–րդ դար]] Արևմտյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։
 
[[1897]] թվականին արդեն Արևմտյան Հայաստանը բաժանված էր [[Վանի վիլայեթ|Վանի]], [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], [[Սեբաստիայի վիլայեթ|Սեբաստիայի]] (Սվազ), [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]], [[Դիարբեքիրի վիլայեթ|Դիարբեքիրի]], [[Խարբերդի վիլայեթ|Խարբերդի]], [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոնի]] վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև [[առաջին համաշխարհային պատերազմ]]ը։