«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

Դ. Մենդելեևը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց օդից ծանր թռչող սարքերի նկատմամբ, նա հետաքրքրվեց օդային պտուտակներով ինքնաթիռներից առաջինով, որը հայտնագործվել էր Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մոժայսկին: Դ. Մենդելեևի միջավայրի դիմադրության հարցերին նվիրված հիմնարար մենախոսությունում, օդագնացության վերաբերյալ բաժին կա, իսկ ընդհանրապես այս թեմայով գիտնականը ունի մոտ 23 հոդված:<ref name="let"/><ref name="let1"/><ref name="vozduh"/>
=== Նավաշինություն: Հեռավոր Հյուսիսի նվաճում ===
Միջավայրի դիմադրության և օդագնացության վերաբերյալ [[Դ. Մենդելեև]]ի աշխատանքները իրենց շարունակությունն են ֆտնումգտնում նավաշինության և արկտիկական ծովագնացության հիմնադրման աշխատանքներում՝ զարգացնելով հեղուկների ու գազերի ուսումնասիրությունները:
[[Պատկեր:Дмитрий Иванович Менделеев 7.jpg|thumb|200px|Դ. Ի. Մենդելեևի դիմանկարը]]
Դ. մենդելեևի գործունեության այս բաժինը որոշակի կերպով կապված է ծովակալ [[Ստեպան Մակարով|Ստեպան Օսիպովիչ Մակարովի]] հետ համագործակցությանբ, վերջինիս օվկիանոսագիտական արշավների ժամանակ ձեռք բերած գիտական տեղեկությունների քննությունը , նրանց համատեղ աշխատանքները, որոնք կապված էին [[փորձնական ջրամբար]]ի կառուցման հետ, իրենց դերն են ունեցել Դ. Մենդելեևի գործունեության վրա: Ջրամբարի գաղափարը պատկանել է Դմիտրի Մենդելեևին, ով ակտիվ մասնակցություն է ունեցել այս գործի բոլոր փուլերում, սկսած նախագծային աշխատանքներից մինչ տեխնիկական և կազմակերպչական արարողությունները՝ ընդհուպ շինարարական, և նավերի մոդելների փորձարկումները, այն բանից հետո, երբ 1894 թվականին ջրամբարը, վերջապես կառուցվեց: Դ. Մենդելեևը ոգևորվածությամբ պաշտպանում էր Ս. Մակարովի արկտիկական մեծ սառցահատի կառուցման ջանքերը:
[[պատկեր:Mendeleev icebreaker.jpg|270px|left|thumb| Դ. Մենդելեևի կողմից XX դարեսկզբինդարասկզբին նախագծված սառցահատ: Գիտնականի գծագրերով մոդելը պատրաստվել է Ա. Դուբրավինի ղեկավարությամբ 1969 թվականին: Դ. Մենդելեևի արխիվ-թանգարան: ([[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|ՍՊՊՀ]])]]
Երբ Դ. Մենդելեևը 1870-ականների վերջերին զբաղվում էր միջավայրի դիմադրության ուսումնասիրմամբ, նա միտք արտահայտեց նավերի փորձարկման համար նախատեսված փորձնական ջրամբարի կառուցան համար: Սակայն միայն 1893 թվականին, Ծովային նախարարության ղեկավար [[Նիկոլայ Չիխաչյով]]ի խնդրանքով գիտնականը գրեց «Նավային մոդելների փորձարկման համար ջրամբարի մասին» և «Ջրամբարի դիրքի մասին» գրառումները, որտեղ խոսեց ոչ միայն ջրամբարի, որպես գիտա-տեխնիակական ծրագրի մասի, ստեղծման հեռանկարի մասին, որը ներառում էր ռազմա-տեխնիկական նավաշինության և առևտրային կտրվածքով խնդիրների լուծում, այլև որ այն հնարավորություն կտար գիտական հետազոտություններ կատարել:
Դ. Մենդելեևը զբաղվելով լուծույթների ուսումնասիրմամբ, 1880-ականների վերջին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ծովաջրի խտությանը, որը Ս. Մակարովը իր [[Վիտյազ (հետախուզական ռազմանավ, 1883)]] հետախուզական ռազմանավով շուրջերկրյա նավագնացության ժամանակ էր հաշվել: Այդ թանկարժեք տվյալները բարձ գնահատականի արժանացան Դ. Մենդելեևի կողմից, ով ներառեց դրանք տարբեր ջերմաստիճանների դեպքում ծովաջրի խտության ամար աղյուսակում, որը տեղ էր գտել գիտնականի «Ջերմաաստիճանի բարձրացումից ջրի խտության փոփոխությունը» հոդվածի մեջ: Ա. Մակարովի հետ, ծովային հրետանու համար նախատեսված վառոդի մշակման ժամանկ առաջացած համագործակցությունը շարունակելով, Դ. Մենդելեևը միանում է [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում]] սառցահատման կազմակերպման արշավին: