«Զբաղվածություն»–ի խմբագրումների տարբերություն

'''Զբաղվածություն''' -, ՀՀ օրենքով չարգելված և ՀՀ Զբաղվածության Ոլորտը Կարգավորող Հիմնական Իրավական ակտերով նախատեսված գործունեության տեսակներ, որոնց մեջ մտնում են.
* գործատուների մոտ վճարովի կամ վարձու աշխատանքային գործունեությունը՝ ներառյալ ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ այդ աշխատանքի դիմաց վարձատրություն չնախատեսող դեպքերի,
* ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների իրականացումը քաղաքացիաիրավական պայմանագրով
* ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը<ref>ՀՀ Զբաղվածության Ոլորտը Կարգավորող Հիմնական Իրավական ակտերի ժողովածու.- Եր.: Անտարես, 2016. էջ 8</ref>:
 
[[Հայաստան|Հայաստանում]] գործում է Զբաղվածության պետական գործակալությունը<ref>[http://www.employment.am/ Զբաղվածության պետական գործակալության կայք]</ref>, որը, հանդիսանալով զբաղվածության ոլորտը կարգավորող Լիազոր մարմին, իրականացնում է տարբեր ծրագրեր բարձրացնելու համար երկրի բնակչության տնտեսական ակտիվությունը:
 
Ըստ զբաղվածության կարգավիճակի՝ զբաղվածներին տարանջատում են վարձու և ոչ վարձու աշխատողների:
'''''Վարձու աշխատող''''' է համարվում այն անձը, ով աշխատում է գործատուի հետ կնքած պայմանագրի, աշխատանքի ընդունման հրամանի կամ բանավոր համաձայնության հիման վրա, և իր աշխատանքի դիմաց ստանում է դրամական և/կամ բնաիրային փոխհատուցում՝ աշխատավարձի տեսքով:
'''''Ոչ վարձու աշխատող''''' է համարվում այն անձը, ով իրեն ինքնուրույնաբար է ապահովում եկամտաբեր տնտեսական գործունեություն և ներգրավված է սեփական գործում՝ բիզնեսում, որպես զբաղված անձ, միևնույն ժամանակ կայացնում է արտադրական որոշումներ կամ լիազորում է այլ անձանց, և իր գործունեությունն իրականացնում է վարձու աշխատողների ներգրավմամբ կամ առանց վարձու աշխատողների:
 
==== Ոչ վարձու աշխատողների տեսակները ըստ կարգավիճակի:====
* '''Գործատուն''' անձ է, ով իրականացնում է եկամտաբեր աշխատանք/գործունեություն ինքնուրույն կամ մեկ կամ մի քանչ գործընկերների հետ համատեղ, որի ընթացքում և աշխատանքի կատարման նպատակով մշտապես ներգրավում է մեկ կամ ավելի վարձու աշխատողներ:
1037

edits