«Վիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
[[Արտաշես Ա]]-ն Վիրքից ազատագրում է զավթված և [[Երվանդունիներ]]ի օրոք [[Երվանդյան Հայաստան]]ի կազմի մեջ մտնող [[Գուգարք]] նահանգը և միացնում Մեծ Հայքին։ [[Տիգրան Մեծ]]ի ժամանակ Վիրքը եղել է [[Մեծ Հայք]]ի գերիշխանության տակ։ [[Մ.թ.ա. 66]] թ. Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկական գերիշխանությունից։ [[387]] թ. [[Մեծ Հայք]]ի բաժանումից հետո [[Գուգարք]] նահանգը կցվել է Վիրքին և ստեղծվել [[Վրաց մարզպանություն]]ը։ [[337]] թվականին [[քրիստոնեություն]]ը հայտարարվեց պետական կրոն։
 
Ծիսակատարության լեզուն [[հունարեն]]ն ու [[ասորերեն]]ն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը։ [[Վահանանց պատերազմ]]ի ժամանակ հայ-վրացական զորքերը [[Ճարմանայի դաշտ]]ում ծանր պարտություն կրեց պարսկական զորքից։ [[862]]-[[1022]] թվականներին Վիրքը եղել է [[Բագրատունիների թագավորություն|Հայ Բագրատունիների տերության]] մեջ։ [[Սելջուկյան արշավանքները Հայաստան|Սելջուկյան արշավանքների]] և տրիապետությանտիրապետության ժամանակ զգալի թվով [[հայեր]] գաղթել են [[Վրաստան]]։
 
Վիրքը իր հզորության գագաթնակետին է հասել [[Դավիթ Շինարար]] թագավորի օրոք։ Վրաց [[Թամար]] թագուհին հայ-վրաց. զորքրով [[Զաքարյաններ|Զաքարե և Իվանե եղբայրների]] օգնությամբ ազատագրել են [[Զաքարյան իշխանապետություն|Հայաստանի բազմաթիվ շրջաններ]]։ [[1199]] թ. վերջնական ազատագրվում է [[Բագրատունյաց Հայաստան]]ի սիրտ [[Անի]]ն։ Ազատագրած տարածքները տրվեցին հիմնականում [[Զաքարյաններ]]ին։ [[Վրաց Բագրատունիների թագավորություն]]ը ավարտվեց [[1801]] թվականին, երբ [[Վրաստան]]ի զգալի մասը անցավ [[Ռուսաստան]]ի տիրապետության տակ։ Վիրքի տարածքում այժմ [[Վրաստան]]ն է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիրք» էջից