Բացել գլխավոր ցանկը

Changes

=== Տրանսպորտ ===
Գտնվելով Բալկանյան թերակղզում Մակեդոնիայի Հանրապետությունը մայրցամաքային ճանապարհով կապված է բալկանյան մյուս երկրների հետ։Հատկապես կարևոր է հյուսիս–հարավ Վարդար հովիտով կապը,որը կապում է Հունաստանը Եվրոպայի մյուս հատվածի հետ։Մակեդոնիայի տարածքում երկաթուղու ամբողջ երկարությունը 699կմ է։Ամենից կարևոր երկաթուղային կապը Սերբիայի սահմանագծում է `Կումանովո - Սկոպյե - Վելես - Գեվգելիա երկաթգիծը։2001թ․ սկսվում է Բելջակովիչի երկաթուղային գծի կառուցումը,որը ուղիղ կապ էր ստեղծելու Սկոպյեի և Սոֆիայի միջև։Ամենակարևոր երկաթուղային հանգույցները Սկոպյեում են,նաև Վելեսում և Կումանովում։
 
Մակեդոնիայի փոստը Մակեդոնիայում ստեղծված պետական կազմակերպություն է,որը իրանանացնում է նամակների փոխադրումները։Այն հիմնադրվել է 1992թ․։1993թ․ այն ընդգրկվել է համաշխարհային փոստային միության մեջ։Այն բաժանվում է Մակեդոնիայի թելեքոմ–ի և Մակեդոնիայի փոստի։Ինչ վերաբերվում է ջրային տրանսպորտին այն իրականցվում է Օհրիդ և Պրեսպան լճերի միջոցով և բարելավվում է հիմնականում զբոսաշրջային նպատակներով։
 
Մակեդոնիայի Հանրապետությունում պաշտոնապես գործում է 17 օդանավակայան:Դրանց թվում կան միջազգային երկու օդանավակայաններ,դրանք են Սկոպյեի IATA միջազգային օդանավակայանը և Օհրիդի «Սուրբ Պողոս Առաքյալ» օդանավակայանը։
 
<br />
67

edits