Բացել գլխավոր ցանկը

Changes

Մակեդոնիան (Չերնոգորիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի , Կոսովոյի հետ միասին) պատկանում են նախկին Հարավսլավիայի թույլ զարգացած նահանգների շարքին: Անկախության հռչակումից հետո այն անցել է տնտեսության զարգացման դժվարին ուղի, քանի որ Յուգոսլավիայի ներքին շուկան փլուզվում է, իսկ Բելգրադից դրամական օժանդակությունը դադարեցվում է: Բացի այդ, երկիրը բախվեց շուկայական տնտեսությանն անցում կատարելու բազմաթիվ խնդիրներին և դժվարություններին,որոնք ծառացել էին նաև Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների առջև:Միակ հենարանը դա Սերբիայի տարածքով երկաթուղու միջոցով բանջարեղենի արտահանումն էր դեպի Գերմանիա,սակայն տրանզիտային ծախսերի բարձրացման հետևանքով ,այն բացասական ազդեցություն է ունենում,հանգեցնելով եկամուտների նվազմանը բանջարեղենի արտահանման շուկայում։
 
<br />
 
==== Առևտուրը և ներդրումները ====
Յուգոսլավիայի պատերազմից հետո Սերբիայի և Մոնտենեգրոյի վրա կիրառվող սանկցիաները բացասական ազդեցություն ունեցան երկրի տնտեսության վրա։1994–95թթ․ Հունաստանը առևտրային վետո սահմանեց ինչի արդյունքում երկրի տնտեսությունը կրկին անկում ապրեց։Հունաստանի վրա դրված սանկցիաները վենանում են 1995թ․ Բոսնիայի պատերազմից հետո,սակայն է 1999–2001թթ․ Ալբանիայում առաջացած ճգնաժամը պատճառ է դառնում հետագա ապակայունացման։
 
Նախքան Հունաստանի դեմ սանկցիաների կիրառմանը Հունաստանը եղել է Մակեդոնիայի հիմնական գործընկերը։Հունական շատ կազմակերպություններ Մակեդոմիայում գնել են բազմաթիվ պետական կազմակերպություններ,այդպիսիք են Օթքա նավթավերամշակման գործարանը,Ժիտո Լյուքս խմորեղենի գործարանը,Պրիլեպի մարմարե հանքավայրը,Բիթոլա տեքստիլ գործարանը և զբաղվածությամբ ապահովել են ավելի քան 20,000 մարդու։Հունաստանի և Մակեդոնիայի միջև միջսահմանային առևտուրը հանգեցրեց նրան,որ Հունաստանի հազարավոր քաղաքացիներ կարողանում էին ձեռք բերել տեղական ապրանքները ավելի մատչելի գներով։Նավթավերամշակման արդյունաբերության տեղափոխումը Մակեդոնիա մեծացրեց նավթային բիզնեսում Հունաստանի դերը։
 
Մակեդոնիայի մյուս գործընկերներն էին Իտալիան,Գերմանիան,ԱՄՆ,Սլովենիան,Ավստրիան ևն։
 
=== Զբոսաշրջություն ===
Զբոսաշրջությունը Մակեդոնիայի տնտեսության գերակա ճյուղ է համարվում։Բնական և պատմամշակութային ռեսուրսների հարստությունը երկիրը վերածել է զբոսաշրջային կարևորագույն դեստինացիայի։Ամեն տարի երկիր այցելում է 700,000 զբոսաշրջիկ։
 
=== Տրանսպորտ ===
Գտնվելով Բալկանյան թերակղզում Մակեդոնիայի Հանրապետությունը մայրցամաքային ճանապարհով կապված է բալկանյան մյուս երկրների հետ։Հատկապես կարևոր է հյուսիս–հարավ Վարդար հովիտով կապը,որը կապում է Հունաստանը Եվրոպայի մյուս հատվածի հետ։Մակեդոնիայի տարածքում երկաթուղու ամբողջ երկարությունը 699կմ է։Ամենից կարևոր երկաթուղային կապը Սերբիայի սահմանագծում է `Կումանովո - Սկոպյե - Վելես - Գեվգելիա երկաթգիծը։2001թ․ սկսվում է Բելջակովիչի երկաթուղային գծի կառուցումը,որը ուղիղ կապ էր ստեղծելու Սկոպյեի և Սոֆիայի միջև։Ամենակարևոր երկաթուղային հանգույցները Սկոպյեում են,նաև Վելեսում և Կումանովում։
 
<br />
67

edits