«Մանոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
''' ''' Հավատացյալները գովաբանում են նոր հոգևորականին: Դուրս են գալիս գրաֆը և շեվալյեն հոգևորականի սքեմով: Գրաֆը հրաժեշտ է տալիս որդուն ('''արիա «Epouse quelque brave fille» «Ամուսնանալ ինչ-որ աղջկա հետ»'''): Դե Գրիեն ցանկանում է նոր կյանք սկսել, մոռանալ Մանոնին, սակայն սիրելիի պատկերը միշտ նրա աչքերի առաջ է ('''արիա «Ah! Fuyez, douce image» «Ախ, հեռո՛ւ գնա, քաղցր պատկեր »'''): Դե Գրիեն ծնկի է գալիս և սկսում աղոթել: Հայտնվում է Մանոնը: Նա ծառայողից հարցնում է, որտե՞ղ է հոգևորական դե Գրիեն, և ծառայողը ցույց է տալիս ծնկի եկած հոգևորականին: Մանոնը քնքշանքով նայում է սիրելիին: Դե Գրիեն շրջվում է և տեսնում Մանոնին: Նա ապշահար է լինում և սարսափած հրում է Մանոնին: Բայց Մանոնը հասկացել է, որ ոչ մի հարստություն չի կարող փոխարինել իսկական սիրուն ('''արիա «N’est-ce plus ma main?» «Մի՞ թե սա այդ նույն ձեռքը չէ»'''): Դե Գրիեն այլևս չի կարողանում հակառակվել: Նա ամուր գրկում է Մանոնին:
 
=== '''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ. «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԽԱՂԱՏՈՒՆ''' ===
''' ''' Խաղը թեժ ընթացքի մեջ է: Խաղացողների շարքում են Լեսկոն և Գիյոն: Խաղին հետևում են երեք դերասանուհիները, պատրաստ սպասելով հաղթողին: Հայտնվում են դե Գրիեն և Մանոնը: Թողնելով հոգևորականի կյանքը և վերադառնալով Մանոնի հետ Փարիզ՝ դե Գրիեն արթնացրել էր հոր զայրույթը: Եվ այդպիսով նա այլևս հոր օգնությունից զրկվել էր: Դե Գրիեն շատ լավ հասկանում էր, որ չնայած որ Մանոնը նրան շատ էր սիրում, այնուամենայնիվ չէր պատրաստվում ապրել աղքատության մեջ և եթե նրան բախտը չժպտար Մանոնը կլքեր նրան ( '''արիա «Manon! Manon! Sphinx étonnant» «Մանո՛ն, Մանո՛ն, զարմանալի սֆինքս»'''): Դերասանուհիների հետ զրույցում Մանոնը հաստատում է սա: Դե Գրիեն նստում է խաղաթղթերով խաղալու: Նրա հակառակորդը Գիյոն է: Դե Գրիեն երեք անգամ հաղթում է Գիյոին՝ հավաքելով հասկայական գումար: Գիյոն մեղադրում է դե Գրիեյին խարդախության մեջ: Բոլորը տագնապած են: Լեսկոն պաշտպանում է դե Գրիեյին: Գիյոն գնում է: Դե Գրիեն շամպայն է հյուրասիրում բոլոր ներկաներին: Անսպասելի ներ են խուժում ոստիկանները Գիյոյի ուղեկցությամբ: Նա մատնանշում է դե Գրիեյին, իբրև խարդախ, և Մանոնին՝ իբրև նրա օգնական: Վերջապես կլուծվի վրեժը, որը հասունացել էր դեռ Ամյենում: Գիյոյի հետ էր նաև գրաֆ դե Գրիեն, որը որդուն խոստանում է ազատ արձակել ոստիկանությունից, եթե վերջինս համաձայնվի թողնել Մանոնին: Դե Գրիեն հրաժարվում է: Նրան և Մանոնին տանում են ոստիկանություն:
 
=== '''ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 5-ՐԴ. ԳԱՎՐՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՆՏ''' ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մանոն» էջից