«Հյուսիսային Մակեդոնիա»–ի խմբագրումների տարբերություն

== Տնտեսություն ==
2009թ․Մակեդոնիան Համաշխարհային բանկի կողմից 178 երկրների շարքում ճանաչվել է որպես «լավագույն բարեփոխումներ կատարած»չորրորդ երկիիրը։Մակեդոնիան իրականացրել է զգալի տնտեսական բարեփոխումներ անկախացումից հետո։Երկիրը զարգացրել է բաց տնտեսական հարաբերությունները,որը կազմել է ՀՆԱ–ի 90%–ը։1996թ․ սկսած երկիրը ունեցել է դանդաղ,սակայն կայուն տնտեսական զարգացում և 2005թ․ ՀՆԱ–ն աճել է 3.1%–ով։Այս ցուցանիշը 2006-2010 թթ․ ընթացքում աճել է 5.2%–ով։Կառավարությունը արդարացրել է իր ջանքերը գնաճի դեմ պայքարում,որը 2006թ․ կազմել է 3%,իսկ 2007թ․2%,երկիրը իրականացրել է քաղաքականությունը,որը ուղված է եղել օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։Կառավարությունը ներկայացրել է նաև նոր բնակարանային եկամտահարկի համակարգը,որը երկիրը օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ կլինի։Բնակարանային հարկի դրույքաչափը 2007 թ.-ին կազմել է 12%, իսկ 2008 թ.-ին նվազել է հասնելով 10% -ի:Չնայած այս բարեփոխումներին, 2005 թ.-ի դրությամբ Մակեդոնիայի գործազրկության մակարդակը կազմել է 37,2%, իսկ 2006 թ. աղքատության մակարդակը եղել է 22%։ Այնուամենայնիվ,մի շարք գործողություններ,ինպիսիք էին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացրած ներդրումները հանգեցրեցին երկրում գործազրկության կրճատմանը,որը 2015թ․ կազմում էր 27.3% ըստ Մակեդոնիայի վիճակագրական գրասենյակի։Կառավարության քաղաքականություն ու ջանքերը ուղված օտարերկրյա ներդրումների ներգրավմանը հանգեցրեցին երկում կայուն,առաջատար արդյունաբերական ընկերությունների ստեղծմանը,հատկապես ավտոմոբիլային արտադրության զանգացմանը․այդպիսին են՝Ջոնսոն ընկերությունը,Վան Հուլ ընկերությունը,Ջոնսոն Մեթին,Լիր կորպորացիան,Վիսթոն կորպորացիան,Կրոմբերգ և Շուբերթ ընկերությունը ևն։
 
Մակեդոնիայում բնակչության 72% –ը գտնվում են ֆինանսական ծանր վիճակում,բնակչությունը մեծ դժվարությամբ է վաստակում եկամուտ,Արևմտյան Բալկաններում Մակեդոնիան և խորվաթիան միակ երկրներն են,որ վիճակագրական աճ չեն գրացում։Կոռուպցիան և անարդյունավետ իրավական համակարգը նույնպես բացասական ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա։Բնակչության մեկ շնչին բաժին հասնող ցուցանիշով Մակեդոնիան շարունակում է մնալ ամենացածր մակարդակում։Ավելին երկրի «մոխրագույն շուկան»կազմում է ՀՆԱ–ի 20%–ը։
 
2013թ․տվյալներով ՀՆԱ–ի կառուցվածքում ամենամեծ բաժինը կազմել է արդյունաբերությունը ներառելով հանքաարդյունաբերությունը և շինարարությունը,որոնք կազմել են ՀՆԱ–ի 21.4%–ը մինչեռ 2012թ այն կազմել է 21.1%–ը։Առևտրային,տրանսպորտային և հյուրանոցային ոլորտը 2013թ․ կազմել են ՀՆԱ–ի 18.2%–ը,իսկ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ–ի 9.6%–ը նախորդ տարվա համեմատ աճելով 9.1%–ից։
 
<br />
67

edits