«Իգաել Յադին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Յադինը ծնվել է 1917 թվականին հայտնի հնագետ [[Էլեազար Սուկենիկ]]ի և կանանց շարժման ակտիվիստուհի Հասյա Ֆայնսոդի ընտանիքում<ref>[https://jwa.org/encyclopedia/article/sukenik-feinsod-hasya Hasya Sukenik-Feinsod]</ref>: 15 տարեկան հասակում նա միացավ [[Հագանա]]յին, որտեղ զբաղեցրեց տարբեր պաշտոններ: 1946 թվականին Յադինը հեռացավ Հագանայից իր հրամանատար [[Իցհակ Սադե]]ի հետ կապված վեճերի պատճառով: 1947 թվականին, [[Իսրայելի անկախության հռչակագիր|Իսրայելի անկախության հռչակումից]] առաջ, [[Դավիդ բեն Գուրիոն]]ը կոչ արեց Յադինին նորից անցնել զինվորական ծառայության (այդ ժամանակ նա սովորում էր համալսարանում): Գլխավոր շտաբի պետ [[Յակով Դորի]]ի հիվանդության պատճառով [[Արաբա-իսրայելական պատերազմ (1948-1949)|Անկախության պատերազմի]] ժամանակ ռազմական գործողությունները ղեկավարում էր Յադինը:
 
Դորիի հրաժարականից հետո 1949 թվականի նոյեմբերի 9-ից Յադինը պաշտոնապես նշանակվում է Գլխավոր շտաբի պետ և աշխատում այդ պտոնումպաշտոնում 3 տարի: Վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բեն Գուրիոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Յադինը 1952 թվականի դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց: Յադինը ռազմական կարիերան ավարտեց 35 տարեկան հասակում:
 
=== Հնագիտություն ===
Հրաժարականից հետո Իգաել Յադինը իրականացրեց բազմաթիվ հնագիտական հետազոտություններ: 1956 թվականին նա արժանացավ [[Իսրայելի մրցանակ|Իսրայելի պետական մրցանակի]], [[Կումրանի ձեռագրեր|Մեռյալ ծովի թղթագլաններ]]ի թարգմանությանը նվիրված դոկտորական թեզի համար: Յադինը մասնակցել է մի շարք կարևոր պեղումների, ինչպիսիք էին [[Կումրան]]ը, [[Մասադա (ամրոց)|Մասադան]], Հացորը և Մեգիդոն: 1967 թվականի [[վեցօրյա պատերազմ]]ի ժամանակ Յադինը եղել է վարչապետ [[Լևի Էշկոլ]]ի ռազմական խորհրդականը, իսկ [[Արաբա-իսրայելական պատերազմ (1973)|արաբա- իսրայելական պատերազմից]] հետո եղել է [[Ագրանատի հանձնաժողով]]ի անդամ: Պրոֆեսոր, [[Բրիտանական ակադեմիա]]յի թղթակից-անդամ (1966):
 
=== Քաղաքական գործունեություն ===
167 744

edits