«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Մեսրոպ Դավթի Թաղիադյան''' ([[հունվարի 3]], [[1803]] - [[1858]]), գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Մեսրոպ Թաղիադյանը հիմնականում ապրել և գործել է [[Հնդկաստան]]ում։ Նա գրականԳրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։
{{Քաղվածք|Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։|Մեսրոպ Թաղիադյան}}
 
== Կենսագրություն ==
Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803 թ. հունվարի 32-ին։ին<ref>{{Cite web|url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_taghiadyan_mesrop|title=Թաղիադյան Մեսրոպ {{!}} armenianlanguage.am|website=www.armenianlanguage.am|accessdate=2019-01-02}}</ref>։ Սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ՝ ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջանքների, գանահարության։ Մեծ դժվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը դիպվածաբար հանդիպում է Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության։ Լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, որոշում է մեկնել այնտեղ։ 1823 թ. գարնանը Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո հասնում է Կալկաթա։[[Կալկաթա]]։ Կարճ ժամանակից հետո մեկնում է դեպի [[Նոր Ջուղա]], որտեղ հիմնում է դպրոց, այնտեղից Էջմիածին-Երևան՝ պարսկական լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու։ Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինելուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում [[Պոլիս]] և վերջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է [[Կալկաթա]], որտեղ և ծավալվում է նրա գրական, հրապարակախոսական ու մանկավարժական գործունեությունը։գործունեությունը<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref><ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=4143&name=%D5%84%D5%A5%D5%BD%D6%80%D5%B8%D5%BA_%D4%B9%D5%A1%D5%B2%D5%AB%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Մեսրոպ Թաղիադյան|website=avproduction.am|accessdate=2019-01-02}}</ref>։
 
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը ==
Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ։ 40-ական թվականներին հրատարակում է մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվիցթվականից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվիցթվականից նրան փոխարինող «Ազգասեր Արարատյան» պարբերականները, որոնց մեջ նա գրում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայության կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին՝ հասարակական, գրական, մշակութային-կրթական, տնտեսական, կրոնական և այլն, քննադատում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները։ Վճռական նշանակություն տալով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը կենտրոնացնում է կրթական գործի շուրջը՝ որպես ուսուցիչ աշխատելով սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի վանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում։
 
== Թաղիադյանի աշխարհայացքը ==
Թաղիադյանի աշխարհայացքն ամբողջական, միաձույլ չէ։ Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը։ Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ մշակույթի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ։
{{Քաղվածք|Մեր արմատը, մեր հայրենիքն է։ Ով ուզում է երջանիկ լինել, նա պետք է նախ և առաջ ձգտի հայրենիքի երջանկությանը։|Մեսրոպ Թաղիադյան}}
 
== Երկերի մատենագիտություն ==
* Դիցաբանութիւն, [[Կալկաթա]], 1830, 161 էջ
* Համառօտ քերականութիւն հայկազեան լեզուի, Կալկաթա, 1848, 84 էջ:
* Սօս եւ Սօնդիպի, [[Ստամբուլ|Կ. Պոլիս]], 1871, 234 էջ:
* Գեղարվեստական երկեր, Երևան, 1965, 432 էջ<ref>{{Cite web|url=http://www.bibliotheque-eglise-armenienne.fr/catalogues/am_auteur.php?cle=%D5%A9%D5%A1%D5%B2%D5%AB%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BD%D6%80%D5%B8%D5%BA|title=Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Թաղիադյան , Մեսրոպ|website=www.bibliotheque-eglise-armenienne.fr|accessdate=2019-01-02}}</ref>:
* Գեղարվեստական երկեր, Երևան, 1965, 432 էջ:
* Ուղեգրություններ: Հոդվածներ: Նամակներ: Վավերագրեր, [[Երևան]], 1975, 620 էջ:
* Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Նոր Ջուղա, 1979, 654 էջ:
* Դիւան Մեսրոպ Թաղիադեանի (անտիպ օրագրութիւններ, երկեր եւ քերթուածներ, վաւերագրեր, նամակներ), Երեւան, 1993, 656 էջ:
 
== Գրականություն ==
* Նանումյան Ռուզան, Մեսրոպ Թաղիադյան, Ե., 1947:
* Սանթրոսյան Մ., Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ, Ե., 1959:
* Միրգաբեկյան Ջանի, Մեսրոպ Թաղիադյան, Ե., 1971<ref>{{Cite book|url=http://koha.etchmiadzinlibrary.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=28962|title=Մեսրոպ Թաղիադյան: Կյանքը և ստեղծագործությունը|last=Միրզաբեկյան Ջանի Մկրտչի|last2=Սարինյան Սերգեյ|date=1971|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատ|others=ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա|location=Երևան}}</ref>:
* [http://echmiadzin.asj-oa.am/355/ Շ. Էդ., (1947) Մեսրոպ Թաղիադյան. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Դ (1-2). pp. 55-58.]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Հայկական գիր և գրականություն}}
 
202 716

edits