«Սերովբե Տերվիշյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Սերովբե Տերվիշյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] լեզվաբան, հնդեվրոպաբան։ [[Վիեննա]]յի Մխիթարյան միաբանության անդամ ([[1864]] թվականից), [[վարդապետ]] ([[1866]] թվականից)։
 
[[1870]] թվ. լույս է տեսել Տերվիշյանի «էոմրի էվլիա» («Սրբերի վարքը», հատոր [[2]], [[1870]]) հայատառ [[թուրք]], գիրքը, [[1872]] թ.՝ «Ս․ Հուստինոսի պատասխանատվությանք»-ը (հատոր 1-2, [[գրաբար]])։ Սակայն շուտով թողել է կրոնաբարոյական գրականության ասպարեզը և զբաղվել լեզվաբանությամբ, սովորել մի շարք հին ու նոր լեզուներ ([[հունարեն]], [[լատիներեն]], [[գերմաներեն]], [[սանսկրիտերեն]], [[պահլավերեն]], և այլն)։ «Հին հայերենիքհայերենի ք-ն» ([[1877]], գերմաներեն) աշխատության մեջ Տերվիշյանը դիտարկել է հայերենիքհայերենի «ք» հնչյունն ունեցող բառերը և փորձել է բացահայտել այդ հնչյունի համապատասխանություններն այլ [[լեզու]]ների համարժեք տարրերի (միավորների) հետ։ [[1885]] թ. լույս է տեսել նրա «Հնդևրոպական նախալեզուիննախալեզու» հատորը, որն ամփոփում է հնդեվրոպաբանության առավել կարևոր նվաճումները, հանգամանորեն պարզաբանում նախալեզվի հետ կապված հարցերը, անդրադառնում հնդեվրոպական հին քաղաքակրթության պատմությանը, ինչպես նաև հնդեվրոպական լեզվաբանության անցած ուղուն։ [[1887]] թ. Կոստանդնուպոլսում հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը՝ «Լեզու» ([[1887]]-[[1888]])։ Ըստ Տերվիշյանի, հնդեվրոպական նախալեզուն մարդկային նախաստեղծ լեզուն չէ, իսկ մարդկային լեզուն մենակունք չէ այն հասարակական է, հատուկ՝ բանական էակներին. կենդանական լեզու չկա։ Այս կապակցությամբ նա ընդգծում է լեզվի և մտածողության սերտ կապը։ Հնդեվրոպական լեզուներից ոչ մեկը (այդ թվում նաև [[սանսկրիտ]]ը), ըստ Տերվիշյանի, նախամայր լեզու չէ։ Հայերենի ցեղակցության խնդրում իրեն, տեսությանը տուրք չտալով հանդերձ՝ նա որոշակի դիրքավորում չի ցուցաբերել։ Կատարել է հայերեն բառերի մի շարք ճիշտ ստուգաբանություններ, անդրադարձել Պերսոպոլսի [[սեպագիր]] [[արձանագրություն]]ների պատմությանն ու լեզվին («Պերսեպոլսո սեպագիրք», ՀԱ, [[1887]]-[[1889]])։ Գրել է նաև «Այրի մայրն և միամոր որդյակը» ([[1871]]) [[ողբերգություն]]ը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=687}}
1821

edits