«Ստոիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Ստոիցիզմ''' կամ '''ստոիկականություն''', կամ '''ստոիկյան դպրոց''', [[Հելլենիզմ|հելլենիստական]] և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ժամանակաշրջանի գլխավոր [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] ուղղություններից մեկը։ Գլխավոր տեղը ստոիկյան փիլիսոփայության մեջ գրավում է բարոյագիտոթյունը, որը հենվում է ֆիզիկայի (բնափիլիսոփայության) և տրամաբանության վրա։ Աշխարհը (տիեզերք), ըստ Ստոիցիզմի, անվերջ դատարկության մեջ գտնվող շնչավոր գնդաձև մարմին է, բանական էակ, որն իր բոլոր մասերը կազմակերպում է նպատակահարմարորեն ստեղծված մի ամբողջի մեջ։ Իրական գոյություն ունեն միայն մարմինները։ Ինքնին միասնական աշխարհում կա երկու սկզբնապատճառ՝ պասիվ և ակտիվ։
 
Աշխարհի ինքնազգացումը տեղի է ունենում շրջապտույտներով. յուրաքանչյուր շրջան վերջանում է «բոցավառումով» (ամեն ինչ վերածվում է կրակի), և նոր շրջանը սկսվում է այն բանով, որ «ստեղծարար կրակը» (աստված-լոգոս) ծնում է չորս տարրերը՝ կրակը, ջուրը, օդը, հողը, իսկ դրանցից՝ մյուս բոլոր մարմինները։ Լոգոսը համաշխարհային զարգացումը կառավարող բնական օրենքն է։ Մարդու հոգին համաշխարհային բանական հոգու մասն է, այն նյութական է, թափանցում է ողջ մարմնի մեջ և մահվանից հետո լքում մարմինը։ Ճանաչողությունը ծագում է զգայությունների և պատկերացումների հիման վրա։ Մարդու երջանկության իմաստը բնությանը, լոգոսին համապատասխան ապրելն է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստոիցիզմ» էջից