«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է ''«Պոլոժենիե»''-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով [[Ռուսաստան]]ի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:
 
1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած` Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ: Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին:, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ: Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ` մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին: 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը: Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին: Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում:
Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարցձր գնահատականին: 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է '''Ալեքսանդր Նևսկու''' շքանշան:
Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին: Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը: Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում` Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում` հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան: Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում` հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար:
Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր: Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները` Պասկևիչը ամեն ինչ անում է` նրան պատերազմից հեռացնելու համար: Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մաղադրանքների մեջ: Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա: Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից:
Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը [[հայ]] ժողովըրդի և տվյալ տերության ([[Ռուսաստան]], [[Թուրքիա]], [[Պարսկաստան]]) փոխհարաբերությունների մասին էր: Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը: