«Օման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 96.
==== Միապետություն ====
Սուլթան [[Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդ|Քաբոսը]] ուղիղ հետնորդն է Ուսման Սաիդ բին սուլթանի, ով առաջին անգամ [[1883]] թ-ին դիվանագիտական կապեր հաստատեց [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի հետ։ Սուլթանը չունի անմիջական հետնորդ, և փոխարինողին չի նշանակում հրապարակայնորեն։ Սուլթանի մահից հետո իշխող ընտանիքը պետք է երեք օրվա ընթացքում նշանակի նոր սուլթանին։ Եթե նախատեսված ժամկետում ընտանիքը չկարողանա ընտրություն կատարել, ապա կբացվի հանգուցյալ սուլթանի նամակը, որտեղ նոր սուլթանի թեկնածության առաջարկություն կա։
 
Օմանի իշխող սուլթան Նորին Մեծություն սուլթան [[Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդ]]ն ունի անսահմանափակն ազդեցություն և իշխանություն։ Նա միաժամանակ զբաղեցնում է նաև վարչապետի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի, արտաքին գործերի նախարարի և կենտրոնական բանկի նախագահի պաշտոնները։
 
Տող 114 ⟶ 115՝
Սուլթանի ռազմա-օդային ուժերն ունի 4100 զինծառայող, 36 ռազմական ինքնաթիռ և ոչ մարտական ուղղաթիռներ։ Ինքնաթիռներից 20-ը SEPECAT Jaguar տեսակի են, 12-ը՝ ''Hawker Siddeley Hawk'' (ուսուցման համար), 4-ը՝ ''Pilatus'' PC-9, 12-ը՝ F-16C / D: Ռազմա-օդային ուժերում կա նաև 4 հատ FFA AS-202 Bravo և 8 հատ PAC MFI-17 Mushshak տեսակի ինքնաթիռներ։
 
Սուլթանի նավատորմում ծառայում է 4200 զինվոր։ Օմանն ունի 13 ստորջրյա մարտական նավ, 2 ''Qahir'' տեսակի նավ, 8 ծովային պարեկային նավակներ, մեկ ունիվերսալ դեսանտային Nasr al Bahr տեսակի նավ՝ ուղղաթիռի հարթակով, VT Group ընկերության արտադրության 3 Khareef նավ և 250 դեսանտ։ [[2010]] թ-ին Օմանը պաշտպանական կարիքների համար ծախսել է $4,074 մլրդ, որը կազմում է [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի 8,5%-ը։
 
== Աշխարհագրական դիրք ==
Օմանի մակերևույթը բազմազան է։ Հարավում ծովափն առավելապես հարթավայրային է՝ շրջապատված կորալյան խութերով և կտրտված [[Մասիրա ծոց|Մասիրիա]], [[Սաուկրիա ծոց|Սաուկրիա]], [[Կուրիա ծոց|Կուրիա]], [[Մուրիա ծոց|Մաուրիա]] ծոցերով։ Մակերևույթի մեծ մասը լեռնային է։ [[Օմանի ծոց]]ի ափերով ձգվում են [[Օմանի լեռներ]]ը, որոնք ունեն ավելի քան 3000մ վարձրություն (առավելագույն բարձրությունը՝ 3353մ, [[Շամ լեռ]])։
 
Օմանի կենտրոնական մասը կազմում է [[Ռուբ ալ-Խալի անապատ]]ի արևելյան եզրամասը։ Հարավ-արևմուտքում տարածված է [[Դոֆար]] սարավանդը։
 
Օմանում մշտահոս գետեր չկան։ Հանդիպում են միայն [[վադի]]ներ (ժամանակավոր հոսքով գետեր)։ Մեծ է ստորգետնյա ջրերի դերը, որոնցով հարուստ է հատկապես նախալեռնային շրջանները։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օման» էջից