«Օման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 83.

== Պատմություն ==
Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ. թ. ա 4-րդ հազարամյակում Օմանի տարածքում առաջացել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է [[Նեղոս]]ի, [[Տիգրիս]]ի, [[Եփրատ]]ի և [[Ինդոս]]ի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը։ 7-րդ դարի կեսին Օմանի տարածքը մտել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կազմի մեջ, որի արդյունքում այստեղ զարգացել է [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական համակարգը]]:

16-17-րդ դարերում Օմանը գտնվել է պորտուգալացիների իշխանության տակ, որը մեծ վնաս է հասցրել Օմանի նավագնացությանը և առևտրին։ 18-րդ դարում Օմանը նվաճել են պարսիկները, սակայն [[1741]] թվականին նրանց վտարել է Ահմեդ Զաֆարիի իշխանությունը, ով ստեղծել էր հսկա ծովահեն պետություն, որը ներկայիս Օմանի տարածքից բացի զբաղեցնում էր նաև [[Պարսից ծոց]]ի կղզիները, ներկայիս [[Իրան]]ի և [[Արևելյան Աֆրիկա]]յի մերձափնյա տարածքները՝ [[Սոմալի]]ից մինչև [[Մոզամբիկ]]:

[[1832]] թվականին Օմանի սուլթանի նստավայրը տեղափոխվում է [[Զանզիբար (կղզի)|Զանզիբար]], իսկ [[1856]] թ-ին, այն ժամանակվա սուլթանի մահից հետո երկիրը բաժանվում է իր երկու որդիների միջև՝ աֆրիկյան և ասիական մասերի։ 19-րդ դարի երկրորդ կեսին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] գաղութացնում է Օմանը։ [[1955]] թվականից Օմանում սկսում է ազատագրական պայքար, որն աջակցություն էր ստանում արաբական երկրների և [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ-ի]] կողմից։ [[1970]] թ. ընդունվեց երկրի նոր անվանումը՝ «Օմանի սուլթանություն»: [[1971]] թ. սեպտեմբերին Օմանի սուլթանությունն ընդունվեց [[Արաբական Պետությունների Լիգա]]յի, հոկտեմբերին՝ [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ-ի]] կողմից։ [[1987]] թ-ից Օմանը բաց է տուրիզմի համար։

== Քաղաքական կառուցվածքը ==

'''==== Քաղաքական կառուցվածքը'''

Օմանի սուլթանատը [[բացարձակ միապետություն]] է։ Օմանի սուլթանը ոչ միայն երկրի ղեկավարն է, այլ նաև կառավարության ղեկավարը, երկրի գերագույն հրամանատարը, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարը։ Սուլթանն է նաև նշանակում նախարարներին։ Երկրի իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար։

<br==== />'''Միապետություն'''

Սուլթան [[Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդ|Քաբոսը]] ուղիղ հետնորդն է Ուսման Սաիդ բին սուլթանի, ով առաջին անգամ [[1883]] թ-ին դիվանագիտական կապեր հաստատեց [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի հետ։ Սուլթանը չունի անմիջական հետնորդ, և փոխարինողին չի նշանակում հրապարակայնորեն։ Սուլթանի մահից հետո իշխող ընտանիքը պետք է երեք օրվա ընթացքում նշանակի նոր սուլթանին։ Եթե նախատեսված ժամկետում ընտանիքը չկարողանա ընտրություն կատարել, ապա կբացվի հանգուցյալ սուլթանի նամակը, որտեղ նոր սուլթանի թեկնածության առաջարկություն կա։
Օմանի իշխող սուլթան Նորին Մեծություն սուլթան [[Քաբոս բին Սաիդ Ալ Սաիդ]]ն ունի անսահմանափակն ազդեցություն և իշխանություն։ Նա միաժամանակ զբաղեցնում է նաև վարչապետի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի, արտաքին գործերի նախարարի և կենտրոնական բանկի նախագահի պաշտոնները։

<br==== />'''Դատական համակարգը'''

Օմանի դատական համակարգը կարգավորվում է թագավորական հրամանագրով։ Օմանում գոյություն ունի եռաստիճան դատական համակարգ՝ առաջին ատյան, վերաքննիչ դատարան և գերագույն դատարան, որն ունի բարձրագույն դատական իրավազորություն։ Կա նաև վարչական դատարան, որը լսում է ղեկավարության դեմ հայցերը։

<br==== />'''Վարչաքաղաքական բաժանում'''

Օմանը բաժանված է 59 վիլայեթների (վարչական միավոր), որոնց ղեկավարը պատասխանատու է տեղական վեճերի կարգավորման, հարկերի հավաքման և խաղաղության ապահովման համար։

<br==== />'''Քաղաքական կուսակցություններ և ընտրություններ'''

Երկրում արգելված է քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Նախկինում ազդեցիկ ընդիմադիր «Օմանի ազատագրման ազգային ճակատն» այսօր համարվում է անգործունյա։ Օմանում վերջին ընտրությունը կատարվել է [[2011]] թ [[հոկտեմբերի 15]]-ին։

<br==== />'''Միջազգային կապեր'''

Օմանի սուլթանատն ունի ներքին կայունության բարձր մակարդակ, սակայն վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում առկա պատերազմական իրավիճակն Օմանին ստիպել է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա։ [[2001]] թ-ին Օմանի ռազմական բյուջեն կազմել է $2,4 մլրդ, որը [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի 33%-ն է։ Օմանն ունի ոչ մեծ, սակայն պրոֆեսիոնալ բանակ, որին զենքով ապահովում է [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]], [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]], [[Ֆրանսիա]]ն և այլ երկրները։ Բրիտանացի սպաները ծառայում են պայմանագրով և երկրներ միջև առկա համաձայնագրով՝ օգնելով տեղի ծառայողներին։ Օմանն այլ երկրների հետ տարածքային վեճեր չունի։
== Զինված ուժեր ==
Օմանի բանակը կազմված է 44 110 զինվորից, որից 25 000-ը՝ ցամաքային զորքեր, 4 200-ը՝ ծովային, 4 100-ը՝ ավիացիա։ Սուլթանական գվարդիան կազմված է 5000 գվարդիականներից, որից 1000-ը հատուկ պատրաստված զորքերում, 150-ը՝ սուլթանի զբոսանավերի պահպանության վրա, 250 օդաչու սուլթանի անձնական ավիացիայում։ Ունի նաև 4400 ոստիկանից բաղկացած ոստիկանություն։ Զինված ուժերում կա 6 հատ M60A1 տեսակի, 73 հատ M60A3 տեսակի, 38 հատ ''Challenger'' 2 տեսակի, ինչպես նաև 37 հատ «''Scorpion''» տեսակի տանկ։ Չնայած կատարվող մեծ ծախսերին, Օմանի բանակը չի կարելի համարել ժամանակակից, քանի օր տեխնիկայի մեծ մասը հնացած է։

Սուլթանի ռազմա-օդային ուժերն ունի 4100 զինծառայող, 36 ռազմական ինքնաթիռ և ոչ մարտական ուղղաթիռներ։ Ինքնաթիռներից 20-ը SEPECAT Jaguar տեսակի են, 12-ը՝ ''Hawker Siddeley Hawk'' (ուսուցման համար), 4-ը՝ ''Pilatus'' PC-9, 12-ը՝ F-16C / D: Ռազմա-օդային ուժերում կա նաև 4 հատ FFA AS-202 Bravo և 8 հատ PAC MFI-17 Mushshak տեսակի ինքնաթիռներ։

Սուլթանի նավատորմում ծառայում է 4200 զինվոր։ Օմանն ունի 13 ստորջրյա մարտական նավ, 2 Qahir տեսակի նավ, 8 ծովային պարեկային նավակներ, մեկ ունիվերսալ դեսանտային Nasr al Bahr տեսակի նավ՝ ուղղաթիռի հարթակով, VT Group ընկերության արտադրության 3 Khareef նավ և 250 դեսանտ։ [[2010]] թ-ին Օմանը պաշտպանական կարիքների համար ծախսել է $4,074 մլրդ, որը կազմում է [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի 8,5%-ը։

Տող 114 ⟶ 124՝
Օմանի տնտեսության հիմքը [[նավթ]]ի արտահանումն է։ Ունենալով [[նավթ]]ի մեծ պաշարներ՝ Օմանի ղեկավարությունը մտադիր է կատարել տնտեսության դիվերսիֆիկացիա, զարգացնել [[գազ]]ի արտադրությունը, մետալուրգիական արդյունաբերությունը և տուրիզմը։
[[2014]] թ-ի տվյալներով մեկ շնչինչ բաժին ընկնող [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ը կազմել է $44,100, որով աշխարհում զբաղեցնում է 31-րդ տեղը։ Աշխատուժի մոտ 60%-ը կազմում են արտասահմանցիները (պակիստանցի, հնդիկ, բանգլադեշցի, շրիլանկացի)։

Սպասարկաման ոլորտին բաժին է ընկնում [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի 50%-ը։

Արդյունավերությունը տալիս է [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]]-ի 49%-ը, իսկ [[գյուղատնտեսություն]]ը՝ 1%:

Արտահանման առևտրային գործընկերն են [[Չինաստան]]ը՝ 38.2%, [[Արաբական Միացյալ Էմիրություններ|ԱՄԷ-ը]]՝ 10%, [[Կորեայի Հանրապետություն|Հարավային Կորեան]]՝ 8,7%, [[Հնդկաստան]]ը՝ 5,6%:

[[2014]] թ-ին արտահումը կազմել է $58.74 մլրդ։ Արտահանում է նավթամթերք, ձուկ, մետաղներ և [[Տեքստիլ արդյունաբերություն|տեքստիլ]]:

ՆերկրմանԱրտահանման առևտրային գործընկերն են [[Չինաստան]]ը՝ – 38.2%, [[Արաբական Միացյալ Էմիրություններ|ԱՄԷ-ը]]՝ 24,1– 10%, [[Ճապոնիա]]ն՝Կորեայի 11%,Հանրապետություն|Հարավային [[ՀնդկաստանԿորեան]]ը՝՝ 10,4 8,7%, [[ՉինաստանՀնդկաստան]]ը՝ 6– 5,76%:

[[2014]] թ-ին արտահումը կազմել է $58.74 մլրդ։ Արտահանում է նավթամթերք, ձուկ, մետաղներ և [[Տեքստիլ արդյունաբերություն|տեքստիլ]]:

ԱրտահանմանՆերկրման առևտրային գործընկերն են [[Չինաստան]]ը՝ 38.2%, [[Արաբական Միացյալ Էմիրություններ|ԱՄԷ-ը]]՝ 10– 24,1%, [[ԿորեայիՃապոնիա]]ն՝ Հանրապետություն|Հարավային Կորեան11%, [[Հնդկաստան]]՝ը՝ 8– 10,74 %, [[ՀնդկաստանՉինաստան]]ը՝ 5,6,7%:

[[2014]] թ-ին արտահումը կազմել է $34.37 մլրդ։ Ներկրում է մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային տեխնիկա, սնունդ<ref>Արամայիս Ռուստամի Ավագյան, Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, մաս II, Ասիա | Դասագիրք, Երևան, 2009, 316 էջ</ref>։

== Բնակչություն ==
Օմանի բնակչությունը 3,219,775 է, որից 0,6 մլն-ը՝ օտարերկրացիներ (2014 թ-ի տվյալներ)։

'''Բնական աճը'''՝ 2 %:

'''Բնական աճը'''՝ 2 %:

'''Ծնելիությունը'''՝ 23,9 ծնունդ 1000 բնակչի հաշվով։

'''Պտղաբերությունը'''՝ 2,9 երեխա մեկ կնոջ հաշվով։

'''ՄահացությունըՊտղաբերությունը'''՝ 32,59 մահերեխա 1000մեկ բնակչիկնոջ հաշվով։

'''Մահացությունը'''՝ 3,5 մահ 1000 բնակչի հաշվով։

Բնակչության մոտ 80%-ը [[արաբ]]ներ են։ Նրանք բաժանվում են երկու խմբի՝ [[արաբ-արիբա]] («զտարյուն արաբներ») և [[մուստա-արիբա]] («խառնարյուն արաբներ»)։ Նավահանգստային քաղաքներում ապրում են նաև հնդիկներ, բելուջիներ և պարսիկներ։

Օմանի պետական կրոնը [[իսլամ]]ն է՝ իբադիզմ։ Օմանի սուլաթնը հանդիսանում է իբատների հոգևոր առաջնորդը՝ իմամը։

== Մշակույթ ==
Օմանցիների ավանդական և հոգևոր-մշակութային առանձնահատկությունները, հատկապես հարավային [[Դոֆար]] վիլայեթի բնակիչների մոտ, մոտ են յեմենցիներին և երկուսն էլ նկատելիորեն առանձնանում են արաբական մյուս երկրների մշակույթից։

Օմանցիների ավանդական հագուստները նման են յեմենցիների հագուստներին։ Տղամարդիկ կրում են մինչև ծնկները հասնող շրջազգեստ (իզար) և հիմնականում կարմիր գույնի չալմա (գլխին փաթաթվող շոր)։ Առավել ապահոված տղամարդիկ կրում են սպիտակ զգեստ։ Ֆեոդալական բարձր կարգերի տղամարդիկ հագնում են սև կամ կարմիր վերարկուներ։

Օմանում հասարակության մեջ կանանց մակարդակը գտնվում է արաբական այլ երկրներ համեմատ ավելի լավ վիճակում։ Օմանի կրթության և բարձրագույն կրթության նախարարները կանայք են։

Օմանի ֆոլկլորի, հատկեպես երաժշտության վրա մեծ է աֆրիկական մշակույթի ազդեցությունը։
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օման» էջից