«Արփի լճի ջրամբար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
'''Արփի լճի ջրամբար''', ''Առփս, Արփա, Արփագյոլ, Արփալիճ'', նախկինում լիճ [[Հայաստան]]ի [[Շիրակի մարզ]]ում, [[Ախուրյան]] գետի ակունքում, [[Աշոցքի սարահարթ]]ում, [[Ամասիա (Շիրակի մարզ)|Ամասիա]] գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք։
 
Զրամբարի է վերածվել 1946—1950 թթ՝ Ախուրյան գետի՝ վերին հոսանքի շրջանում՝ լիճը պատվատելու միջոցով։ Պատվաիի բարձրությունը 10 մ, երկարությունը՝ 80 մ։ Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։ Արփի լճի ջրամբարից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Շահագործման է հանձնվել 1951-ին՝ [[Ախուրյան գետ]]ի վերին հոսանքի ավազանում՝ 2025 մ բարձրություն, վրա՝ [[Արփի լիճ]]ը պատվարելով։ Մակերեսը 22,5 կմ<sup>2</sup> է, միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ), ջրատարողությունը՝ 105 միլիոն մ<sup>3</sup>։ Սնումը հիմնականում աղբյուրներից և գետակներից է ([[Կարմիրջուր]], Եզնաջուր և այլն)։ Պատվարը երկաթբետոնե է, երկարությունը՝ 80 մ, առավելագույն բարձրությունը՝ 11,2 մ։ Մինջև ջրամբար դառնալը մակերեսը ենել է 20,6 կմ², խորությունը՝ 1,6 մ, ծավալը՝ 3 միլլիոն մ³ (մոտ 19 անգամ ավելի քան բնական լճի ծավալն էր)։ Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է [[Շիրակի դաշտ]]ի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում [[Թալինի ջրանցք|Թալինի]] և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը [[տիղմ|տղմոտ]] է, հարուստ՝ ձկներով ([[ծածան]], [[խրամուլ]])։ Կա [[ձկնաբուծություն|ձկնաբուծական]] և [[ձկնորսություն|ձկնորսական]] տնտեսություն։ Կաթնասուններից կան [[ջրասամույր]] և [[ջրառնետ]], [[թռչուններ]]ից՝ [[հավալուսն]], մի քանի տեսակի [[բադեր]], չվող թռչուններ<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|22}}</ref><ref>{{Գիրք:ՀԲ|146}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==