«Գերմանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 82.
== Պատմություն ==
=== Հնագույն Շրջան ===
Մ․թ․ա․Մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջին Գերմանիայի տարածքում բնակվող գերմանների ցեղերը բախվեցին Հռոմեական պետության հետ։ 3-րդ դարում ցեղերի տեղաշարժերի և խառնվելու հետևանքով առաջացան գերմանների ցեղային նոր կազմավորումներ, որոնց մի մասը IV-VI դարերում՝ [[ժողովուրդների մեծ գաղթի]] ժամանակ, զբաղեցրեց [[Արևմտյան Հռոմեական կայսրություն|Արևմտյան Հռոմեական կայսրության]] տարածքը։ Գերմանիայում բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, արևելյան ֆրանկները, սաքսերը, թյուբինգացիները, ֆրիզները։ VI—VIII դարերում Գերմանիայի տարածքը նվաճեցին ֆրանկները։ Այդ նվաճումն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ։ Կարոլինգների կայսրության անկումից հետո Գերմանիան մտավ Արևելաֆրանկյան թագավորության մեջ, և սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որն ավարտվեց գերմանական վաղ ֆեոդալական պետության ձևավորմամբ։ Այն ընդգրկում էր Սաքսոնիա, Ֆրանկոնիա, Ալեմանիա (Շվաբիա), Բավարիա ցեղային դքսությունները և այլ հողեր։ Գերմանիան համեմատաբար միասնական պետական ամբողջություն էր։ Սաքսոնական դինաստիայի ([[919]]—[[1024]]) թագավորների օրոք մեծ ազդեցություն ձեռք բերեցին դքսերը։ Արդեն Տայնրիխ I-ը ([[919]]—[[936]]) հաճախ էր ընդհարվում նրանց հետ։ Դքսերի դեմ հաջող պայքար մղեց Օտտոև I ([[936]]—[[973]])։
 
[[Պատկեր:Holy Roman Empire 1648.svg|մինի|աջից|350px|Սրբազան Հռոմեական Կայսրության քարտեզը]]
Տող 90.
 
=== Սրբազան Հռոմեական Կայսրության անկում ===
Չնայած հերոսական պայքարին, Գյուղացիական պատերազմը պարտություն կրեց։ Հաշտությունից հետո Գերմանիան բաժանվեց 2 ճամբարի՝ կաթոլիկական և բողոքական իշխանությունների։ XVI—XVII դարերում երկիրը տնտեսական անկում էր ապրում։ Կայսրության ներսում [[1618]] թվականին բռնկված պատերազմը, որը վերածվեց համաեվրոպականի, ծանր հետևանքներ ունեցավ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման համար։ [[1648]] թվականի Վեստֆալյան հաշտությունն ամրապնդեց Գերմանիայի տարանջատումը առանձին (մոտ 300) պետություն-իշխանությունների, որոնցից XVII—XVIII դարերում ուժեղացան 2 խոշոր պետություններ՝ Ավստրիան և Պրուսիան։ XVIII դարի կեսին Ավստրիան իր իշխանությունը տարածեց Բելգիայի, Միլանի և Նեապոլիտանական թագավորության վրա, սակայն Պրուսիան, որն ուժեղացել էր Ֆրիդրիխ II-ի թագավորության ([[1740]]—[[1786]]) շրջանում, սկսեց մրցակցել նրա հետ և Ավստրիական ժառանգության համար ([[1741]]—1748—[[1748]]) ու Ցոթնամյա ([[1756]]—1763—[[1763]]) պատերազմներում իրեն միացրեց Սիլեզիան։ [[Ավստրիա]]ն և Պրուսիան մասնակցեցին հեղափոխական, ապա նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ եվրոպական միապետների պատերազմներին։ 1806 թվականին Գերմանիայի արևմտյան մասում, Նապոլեոնի հովանավորությամբ, կազմվեց Հռենոսյան միությունը։ Ավստրիական զորքերի մի շարք պարտություններից հետո, 1806 թվականին, «Հռոմեական սրբազան կայսրությունը» վերացվեց։ Պարտություն կրեցին նաև պրուսացիները։ Պրուսիան կորցրեց իր հողերի գրեթե կեսը։ Նրա կառավարող շրջանները ստիպված էին անցկացնել բուրժուական բնույթի մասնակի բարեփոխումներ։
 
[[Պատկեր:German Empire - Prussia (1871).svg|մինի|աջից|350px|Պրուսիան 1871 թվականին]]
 
=== Պրուսիա ===
Ռուսաստանում նապոլեոնյան բանակի ջախջախումից հետո, [[1813]] թվականին Գերմանիայի տարածքը ազատագրվեց նվաճողներից։ Վիեննայի կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը (39 պետություններից), որտեղ ղեկավար դեր էր խաղում [[Ավստրիա]]ն։ XIX դարի 30-ական թվականներին Գերմանիայում սկսվեց արտադրական հեղաշրջում։ 1834 թվականին ստեղծվեց Գերմանիայի մաքսային միությունը, որը նպաստեց ազգային շուկայի ձևավորմանը, արդյունաբերության ու առևտրի զարգացմանը։ [[1844]] թվականին տեղի ունեցավ Սիլեզիայի ջուլհակների ապստամբությունը։ 1840-ական թվականներին Գերմանիայում ծնունդ առավ պրոլետարիատի գիտական աշխարհայացքը՝ մարքսիզմը, որի հիմնադիրներն էին գերմանացի ժողովրդի մեծ զավակներ Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը։ [[1848]]-[[1849]] թվականներին տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որի գլխավոր խնդիրներն էին ազգային հարցի լուծումը, ֆեոդալա-միապեաական վարչակարգի վերացումը, ագրարային հարցի դեմոկրատական լուծումը։ Բուրժուազիայի դավաճանական քաղաքականության հետևանքով հեղափոխությունը պարտություն կրեց։ 1862 թվականին Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը կառավարության ղեկավար նշանակեց Գերմանիայի Բիսմարկին, որը Պրուսիայի շուրջը Գերմանիայի միավորումն իրականացրեց «երկաթով ու արյունով»։ Այդ ուղղությամբ առաջին քայլերը եղան դանիական պատերազմը ([[1864]] թվական) և ավստրո-պրուսական պատերազմը ([[1866]] թվական)։
 
[[Պատկեր:Deutsches Reich 1871-1918.png|մինի|աջից|350px|Գերմանական Կայսրությունը 1871-1918 թվականներին]]
Տող 121.
1940 թվականի մարտին Գերմանիան գրավեց Բելգիան, Նիդերլանդները, իսկ ապրիլին ներխուժեցին Դանիա և Նորվեգիա։ Հունիսին հանձնվեց Ֆրանսիան։ 1940 թվականի սեպտեմբերին Բեռլինում Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի միջև կնքվեց ռազմական դաշինք։ Գերմանիան անմիջապես սկսեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու նախապատրաստությունները։
 
1941 թվականի ապրիլին Գերմանիան գրավեց Հարավսլավիան և Հունաստանի մեծ մասը, իսկ 1941 թվականի հունիսի 22-ին, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Հիտլերն սկսեց իրագործել ռուսների բնաջնջման Բարբարոսսա պլանը, գրավեց ռուսական շատ տարածքներ և կարողացավ շրջափակման մեջ պահել Ռուսաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող Լենինգրադ քաղաքը։ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը ՝ը՝ շուրջ 3 տարի, Լենինգրադը մնաց շրջափակման մեջ։ Հակառակորդ կողմում իրենց ուժերը միավորեցին Չերչիլը (Անգլիա) և Ռուզվելտը (ԱՄՆ), որոնց իհարկե միացավ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը։ Երրորդ Ռայխին միացան Հունաստանը, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը և Նիդերլանդները։ 1943 թվականին Մուսսոլինիի իշխանությունը տապալվեց։ 1944 թվականի հունիսին բացվեց պատերազմի երկրորդ ճակատը, իսկ 1945 թվականի հունվար-փետրվարին խորհրդային բանակը մտավ Գերմանիա։
[[Պատկեր:Map-Germany-1945.svg|մինի|աջից|350px|Գերմանիայի տարածքային բաժանոււմը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո]]
 
Տող 173.
== Բնակչություն ==
Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության բնական աճը բացասական նշանով է։ Ստեղծված ժողովրդագրական անբարենպաստ իրադրությունը հաղթահարվում է միայն ներգաղթի հաշվին։
 
Գերմանիայի բնակչության ազգային կազմը միատարր է, թեև երկրում ապրում են մոտ 7 միլիոն օտարերկրացիներ։ 1990-ական թվականներից սկսած մեծացավ նաև [[հայեր]]ի հոսքը Գերմանիա։ Այժմ այնտեղ ստեղծվել է ոչ մեծ հայկական համայնք։
Ընդունված է գերմանացիների ազգային բնավորության գիծ համարել կարգապահությունը, ճշտապահությունը, հաշվենկատությունը, արտադրական բարձր մշակույթը և օրինապահությունը։ Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված։ Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է՝ 230 մարդ/կմ<sup>2</sup>, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգալոպոլիսում, որտեղ 1 կմ<sup>2</sup> վրա ապրում է ավելի քան 1000 մարդ։
Տող 190 ⟶ 191՝
Սահմանադրությամբ ԳԴՀ-ում բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին, որի վերին պալատը  Բունդեսրատն է, իսկ ստորինը՝ Բունդեսթագը (վերջինիս լիազորությունները այս կամ այն չափով սահմանափակվում են Բունդեսրատի կողմից): Վերջինս մի շարք հարցերի հետ կապված ունի վետոյի իրավունք, որի հետ Բունդեսթագը չի կարող հաշվի չնստել: Բունդեսթագն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, կարող է իր կարծիքն արտահայտել  դաշնային կառավարության առաջարկած նախագծերի վերաբերյալ:
 
ԳԴՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ երկրում դատական իշխանությունն իրականացնում են  Դաշնային սահմանադրական դատարանը, դաշնային դատարանները և հողերի դատարանները: Դաշնային դատական համակարգի կարևորագույն օղակը Դաշնային սահմանադրական դատարանն է:: ԳԴՀ-ում գոյություն ունեն նաև դատական ինքնուրույն համակարգեր, ի դեմս՝ Դաշնային ընդհանուր դատարանի, Դաշնային ֆինանսական դատարանի, Դաշնային վարչական դատարանի, աշխատանքային հարցերով Դաշնային դատարանի և սոցիալական հարցերով Դաշնային դատարանի: ԳԴՀ դատարանների խնդիրը դատական փորձի ամփոփումն է և համակարգի միասնականության ապահովումը: Դատավորներն անկախ են և ենթակա են միայն օրենքին: Դատախազությունը ԳԴՀ-ում առանձին համակարգ չի կազմում, այլ գործում է դատական համակարգում՝ գտնվելով արդարադատության նախարարի ենթակայության ներքո:
 
=== Արտաքին հարաբերություններ ===
 
=== Հայ-գերմանական հարաբերություններ ===
[[Հայաստան]]ի և Գերմանիայի միջև դիվանագիտական առաջին քաղաքական հստակ ուղղվածությամաբ հարաբերությունները հաստատվել են [[1698]] թվականին՝ [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] նախաձեռնությամաբ։ Իսրայել Օրին առաջարկել է կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ազատագրել Հայաստանը օսմանյան ենթակայությունից։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) <nowiki/>[[Գեորգի XII]] թագավորին,  <nowiki/>[[Խամսայի մելիքություններ|հայ մելիքներին]],  <nowiki/>[[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Ամենայն Հայոց]] և <nowiki/>[[Աղվանքի կաթողիկոսություն|Աղվանից կաթողիկոսներին]] և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։ Հաջորդ քաղաքական և դիվանագիտական համագործակցությունը սկսում են ձևավորվել Գարեգին Նժդեհի անմիջական մասնակցությամբ։ Նորագույն շրջանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են [[1992]] թվականի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է [[1994]] թվականին՝ [[Բեռլին]]ում։ [[2015]] թվականի մայիսից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Աշոտ Սմբատյանը։ [[2006]] թվականի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ [[Երևան]]ում ԳԴՀ դեսպանությունը բացվել է [[1993]] թվականին։ [[2015]] թվականից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը Մաթիաս Քիսլերն է։
 
 
 
[[1991]] թվականից մինչև [[2008]] թվականի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 միլիոն [[ԱՄՆ դոլար]]ի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը ներդրված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններում է ներդրված։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։
Տող 239 ⟶ 242՝
[[Բնական գազ]]ի արդյունահանումը տարեկան կազմում է 15.29 միլիարդ մ³ (34-րդը աշխարհում), սպառումը՝ 96.26 միլիարդ մ³ ( 5-րդը աշխարհում), ներկրումը 94.57 միլիարդ մ³ (2-րդը աշխարհում), արտահանումը՝ 12.64 միլիարդ մ³ (16-րդը աշխարհում) (2009 թվական):
 
[[Էլեկտրաէներգիայի արտադրություն]]ը հասնում է 593.4 միլրդ կվտ ժ ( 8-րդը), սպառումը՝ 547.3 միլիարդ կվտ ժ (7-րդը), արտահանման և ներկրման ցուցանիշներն են համապատասխանաբար 61.7 և 41.67 միլիարդ կվտ ժ (2009 թ.)։
 
Էլեկտրաէներգետիկայի արտադրության 61.8 %-ը բաժին է ընկնում [[ջերմաէլեկտրակայան]]ներին, 4.2 %-ը [[ջրաէլեկտրակայան]]ներին, 29.9 %-ը [[ատոմային էլեկտրակայան]]ներին։ Խոշորագույն [[ջերմաէլեկտրակայան]]ն [[Մանհայմ]]ն է։ [[Միջուկային վառելիք]]ով են աշխատում [[Ալբտախ]]ի, [[Ֆիլիպսբուրգ]]ի և մի շարք այլ էլեկտրակայաններ։ Գործում են քաղաքային աղբի բազայի վրա աշխատող ջերմաէլեկտրակայաններ։ Շուրջ 10 ոչ մեծ ջրաէլեկտրակայաններ կան [[Հռենոս]], [[Զաալե]], [[Էլբա]] և մյուս գետերի վրա։
 
'''[[Սև մետաղաձուլություն]]ը։ը''' [[Պողպատաձուլություն|Պողպատաձուլությամբ]] Գերմանիան [[Արևմտյան Եվրոպա]]յում գրավում է առաջին տեղը, աշխարհում ՝ 6-րդ տեղը։ Տարեկան արտադրում է 40.6 միլիոն տոննա [[պողպատ]]։ Առաջատարների շարքում է [[թուջ]]ի՝ 30.0 միլիոն տոննա, և գլանվածքի արտադրությամբ։ [[Սև մետաղաձուլություն]]ը զարգացած է հիմնականում Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում՝ [[Դորտմունդ]]ում, [[Դյուսբուրգ]]ում, Սաարի երկրում՝ [[Սաարբրյուկեն]]ում։ [[Սև մետաղաձուլություն]]ը զարգացած է նաև [[Բրադենբուրգ]]ում, [[Բրեմեն]]ում, [[Համբուրգ]]ում։
 
'''[[Գունավոր մետաղաձուլություն|Գունավոր մետաղաձուլության]]''' ձեռնարկություննրը հիմնականում աշխատում են ներմուծովի հումքի բազայի վրա։ Առաջատար ճյուղը [[ալյումինաձուլություն]]ն է։ Ալյումինի արտադրությամբ Գերմանիան երկրորդ տեղն է գրավում տարածաշրջանում՝ [[Նորվեգիա]]յից հետո։ Ալյումինաձուլության խոշոր կենտրոններն են [[Էսսեն]]ը, [[Ֆյորդե]]ն, [[Համբուրգ]]ը։ Տարեկան արտադրում է 575 հազար տոննա ալյումին։ Զարգացաած է նաև զտված [[պղինձ]]ի՝ (տարեկան 616 հազար տ), [[կապար]]ի և [[ցինկ]]ի ձուլումը։
Տող 257 ⟶ 260՝
Էլեկտրատեխնիկական արդյունաբերության առաջատարներից է «[[Բոշ]]» ընկերությունը, որը հիմնադրվել է 1886 թվականին, մասնագիտացած է կենցաղային էլեկտրական տեխնիկայի արտադրության բնագավառում։ Երկրում առաջիններից մեկն էր, որ սկսեց իր դուստր ձեռնարկությունները ստեղծել արտասահմանյան երկրներում՝ [[Ֆրանսիա]]յում, [[Իտալիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Արգենտինա]]յում, [[Բրազիլիա]]յում և այլն։
 
Գերմանիան քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկն է։ Տնտեսության այս ճյուղի առաջատար երեք խոշոր ընկերությունները՝ «Բայերը», «[[ԲԱՍՖ]]», և «[[Հոեսհթ]]ը», հիմնադրվել են 1861-18631861—1863 թվականներին։ Այս և քիմիական արդյունաբերության մեծ մասը արտադրում են բազմատեսակ ապրանքներ։
 
Քիմիական արդյունաբերությունն ունի շատ լայն աշխարհագրություն։ Խոշոր կենտրոններն են [[Համբուրգ]]ը, [[Մայնի Ֆրանկֆուրտ]]ը, [[Լյուդվիգհաֆեն]]ը, [[Քյոլն]]ը, [[Վիլհելմսհաֆեն]]ը։
Տող 273 ⟶ 276՝
== Տրանսպորտ ==
Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։
 
Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Խոշոր նավահանգիստներն են [[Համբուրգ]]ը, [[Վիլհելմսհաֆեն]]ը, [[Ռոստոկ]]ը։
 
== Արտաքին տնտեսական կապեր ==
Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ Արտաքին առևտրի շրջանառության ծավալով զիջում է միայն [[ԱՄՆ]]-ին։
 
Արտաքին առևտրի մեծ մասը բաժին է ընկնում [[Եվրամիություն|Եվրամիության]] երկրներին, [[ԱՄՆ]]-ին և [[Կանադա]]յին։ [[ԱՊՀ]] երկրներից առևտրական կապերը մեծ են [[Ռուսաստան]]ի հետ:
 
Գերմանիայի արտահանման գրեթե 9/10-ը լայն սպառման արդյունաբերական ապրանքներն են՝ մեքենաներ և սարքավորումներ, մատուցված ծառայություններ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գերմանիա» էջից