Բացել գլխավոր ցանկը

Changes

| քարտեզ = [[Պատկեր:United Kingdom map in Armenian.png|250px]]
}}
'''Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն''' ({{lang-en|The United Kingdom of Great Britain and Northern Ireland}}), անկախ պետություն է [[Հյուսիսային Եվրոպա]]յում։ Երբեմն կոչվում է '''Միացյալ Թագավորություն''' ({{lang-en|United Kingdom}}), սկսած [[1706]] թ.՝թվականից՝ '''Մեծ Բրիտանիա''' ({{lang-en|Great Britain}})։
Երկիրը ներառում է [[Մեծ Բրիտանիա (կղզի)|Մեծ Բրիտանիա կղզին]], [[Իռլանդիա (կղզի)|Իռլանդիա կղզու]] հյուսիս-արևելքը և բազմաթիվ փոքրիկ կղզիներ։
[[Հյուսիսային Իռլանդիա]]ն Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ սուվերեն պետության՝ [[Իռլանդիա|Իռլանդիայի հանրապետության]] հետ։ Միացյալ Թագավորությունը, բացի այս ցամաքային սահմանից, մյուս կողմերից շրջապատված է [[Ատլանտյան օվկիանոս]]ով, [[Հյուսիսային ծով]]ով, [[Անգլիական նեղուց]]ով և [[Իռլանդական ծով]]ով։
 
Միացյալ Թագավորությունը [[ունիտար պետություն]] է, որը գործում է [[սահմանադրական միապետություն]] և [[պառլամենտական համակարգ]] կառավարման համապատասխան<ref name="page823">{{cite web |url= http://webarchive.nationalarchives.gov.uk/+/http://www.number10.gov.uk/Page823 |title=Երկրներ երկրի ներսում |publisher=Prime Minister's Office |date=հունվարի 10, 2003}}</ref>: Կառավարության նստավայրն է մայրաքաղաք Լոնդոնը։
Դա մի երկիր է իր սեփական իրավական համակարգով և բաղկացած է չորս երկրներից՝ [[Անգլիա]], [[Հյուսիսային Իռլանդիա]], [[Շոտլանդիա]] և [[Ուելս]]։ Վերջին երեք երկրներին տարբեր հզորության վարչական կառավարման իրավունք է տրված իրենց մայրաքաղաքներում՝ [[Բելֆասթ]], [[Էդինբուրգ]] և [[Կարդիֆ]] համապատասխանաբար<ref>{{cite news |url= http://news.bbc.co.uk/1/hi/education/7859034.stm |title= Fall in UK university students |work= BBC News |date =հունվարի 29, 2009}}</ref><ref>{{cite web |url= http://www.transport-research.info/web/countryprofiles/uk.cfm |title=Երկրների վերլուծություն: Միացյալ Թագավորություն |publisher=Transport Research Knowledge Centre |accessdate=2010 թ․ մարտի 28}}</ref>:
Միացյալ Թագավորության հետ միավորված են, բայց նրա կազմի մեջ չեն մտնում, թագից կախյալ երեք տարածքները՝ [[Գերնսի]]ն, [[Ջերսի]]ն և [[Մեն (կղզի)|Մեն կղզին]]։
 
Միացյալ Թագավորությունը ունի տասնչորս Բրիտանական օվկիանոսյան տարածքներ։