«Ամեդեո Ավոգադրո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Կոմս Լորենցո Ռոմանո Ամեդեո Կարլո Ավոգադրոն ծնվել է 1776 թվականի օգոստոսի 9-ին, [[Թուրին|Թուրինում]]՝ Սարդինյան թագավորության [[մայրաքաղաք]]ում: Ամեդեոն ութ երեխաներից երրորդն էր: Երիտասարդ տարիքում հաճախել է [[Երկրաչափություն|երկրաչափության]] և փորձարարական ֆիզիկայի [[դպրոց]]: Այդ ժամանակվա սովորույթի համաձայն մասնագիտությունները և պաշտոները փոխանցվում էին ժառանգաբար, այդ պատճառով Ամեդեոն սկսեց զբաղվել [[Իրավագիտություն|իրավագիտությամբ]]: Քսան տարեկանու ստացել է [[Կանոնական իրավունք|կանոնական իրավունքի]] դոկտորական աստիճան: Քսանհինգ տարեկանում սկսել է ինքնուրույն ուսումնասիրել ֆիզիկամաթեմատիկական գիտություններ: 1803 և 1804 թվականներին նա իր եղբայր՝ Ֆելիչիի հետ երկու աշխատանք է ներկայացրել [[Թուրին]]ի գիտական ակադեմիայի էլեկտրական և էլեկտրամագնիսական երևույթների տեսության վերաբերյալ, ինչի համար 1804 թվականին ընտրվեց այդ ակադեմիայի թղթակից անդամ: Իր առաջին աշխատությունում, որը կոչվում էր «Էլեկտրականության մասին վերլուծական գրառում» նա բացատրել է [[հաղորդիչ]]նորի և [[Մեկուսիչ|մեկուսիչների]] գործելակերպը, մասնավորապես մեկուսիչների բևեռացման երևույթը: Այն գաղափարները, որոնք նա արտահայտել է ավելի ուշ ավելի լիարժեք զարգացում ստացան այլ [[գիտնական]]ների աշխատություններում: 1806 թվականին Ավոգադրոն մտնում է [[Ճեմարան|Թուրինի ճեմարան]] որպես դասախոս: 1809 թվականին տեղափոխվել է [[Վերչելի]] քաղաքի [[լիցեյ]], որպես [[ֆիզիկա]]յի և [[մաթեմատիկա]]յի [[ուսուցիչ]]: 1819 թվականի [[սեպտեմբեր]]ին Ավոգադրոն ընտրվում է Թուրինի Գիսությունների ակադեմիայի անդամ: 1820 թվականին թագավորական հրամանով Ավոգադրոն նշանակվել է Թուրինի [[համալսարան]]ի բարձրագույն ֆիզիկայի նոր [[ամբիոն]]ի [[պրոֆեսոր]]: 1822 թվականին Թուրինի համալսարանը փակվեց, [[ուսանող]]ական անկարգություններից հետո: 1823 թվակաին Ավոգադրոյին տրվել է բարձրագույն ֆիզիկայի պրոֆեցորի պատվավոր կոչում և նշանակվել պետական ծախսերի վերահսկման պալատի ավագ տեսուչ: Չնայած նոր պարտականություններին Ավոգադրոն շարունակում էր զբաղվել գիտական հետազոտություններով: 1832 թվականին համլսարանըհամալսարանը կրկին բացել է բարձրձրագույն [[Ամբիոն|ֆիզիկայի ամբիոն]]ը, սակայն այս անգամ այն տրվեց ոչ թե Ավոգադրոյին, այլ 1830 թվականին հայրենիքը լքած հայտնի ֆրանսիացի մաթեմատրկոս [[Օգյուստեն Լուի Կոշի]]ին: Միայն երկու տարի հետո Կոշիի մեկնելուց հոտո Ավոգադրոն կարողացավ զբաղեցնել այդ ամբիոնը, որտեղ էլ աշխատել է մինչև 1850 թվականը: Այդ թվականին նա հեռացել է համլսարանիցհամալսարանից, ամբիոնը հանձնելով իր աշակերտ Ֆելիչե Կյուին: Համալսարանից հեռանալուց հետո Ավոգադրոն որոշ ժամանակ զբաղեցրել է վերահսկիչ պալատի ավագ տեսուչի պաշտոնը, ինչպես նաև եղել է բարձրագուն վիճակագրական հանձնաժողովի անդամ, նաև եղել է Ազգային կրթության բարձրագույն խորհրդի չափերի և կշիռների հանձնաժողովի [[նախագահ]]: Չնայած պատկառելի տարիքին նա շարունակում էր հրապարակել իր հետազոտությունները Թուրինի Գիտությունների Ազգային ակադեմիայի աշխատություններում: Վերջին աշխատությունը հրապարակվել է նրա [[մահ]]ից երեք տարի առաջ, երբ Ավոգադրոն 77 տարեկան էր: Նա մահացել է 1856 թվականի հուլիսի 9-ին [[Թուրին]]ում և թաղվել է [[Վերչելի]]ի ընտանեկանմ [[դամբարան]]ում:
 
== Գիտական գործունեություն ==