«Մայիսի 1 (տոն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:
 
Ավստրալիայի աշխատավորների օրինակով<ref name=autogenerated1>''Роза Люксембург''. Каково происхождение 1 мая. Sprawa Robotnicza, 1894 http://propaganda-journal.net/5346.html</ref> 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի [[Անարխիզմ|անարխիստական]] կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: 1886 թվականի մայիսի 4-ին [[Չիկագո]]յում այդպիսի ցույցը ցրելու ժամանակ մահացել են 6 անարխիստներ: Հաջորդ օրը ոստիկանների դաժան գործողությունների դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անհայտ մարդու կողմից նետված [[ռումբ]]ի պայթյունի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել առնվազն 50-ը, իսկ հաջորդած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 աշխատավոր (ըստ որոշ տվյալների՝ եղել է մինչև 50 սպանված և վիրավոր<ref>{{Ref-en}} ''Chicago Herald'', 5 мая 1886, цитирован в {{cite book |last=Avrich |title=The Haymarket Tragedy |pages=pp. 209-210 }}</ref>), մի քանի տասնյակ մարդ ստացել է վնասվածք: Պայթյուն կազմակերպելու մեղադրանքով 6 աշխատավոր-անարխիստներ դատապարտվել են [[կախաղան]]ի: Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ (հետագայում ապացուցվել է, որ վկան ճիշտ է ասել, երբ խոստովանել է զրպարտանքը, և այդ հանցագործության մեղադրանքը կեղծ էր, քանի որ չնայած ռումբերը սարքվել են, և պատրաստվել են զինված ապստամբության, բայց բանտարկյալները ոչ մի կերպ ներգրավված չեն եղել մայիսի 5-ի ընդհարումների մեջ)<ref>''Бессмертный К. С.'' [http://samlib.ru/k/k_s_b/pervomai.shtml История Дня Гнева (Первомая).]</ref>: Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամունացելամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ<ref>Анархический журнал «Хлеб и Воля» ноябрь 1903 (№ 4)</ref>:
 
Ի հիշատակ մահապատժի ենթարկված անարխիստների՝ ամերիկյան աշխատավորների առաջարկով, որոնք գործադուլ էին կազմակերպել 1890 թվականի մայիսի 1-ին, II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը (հուլիս, 1889) 1890 թվականի մայիսի 1-ը հայտարարել է Ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխության օր, և առաջարկել այն նշել ցույցերով՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր և այլն: Ինչպես Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա<ref name=autogenerated1 /><ref>[http://www.rian.ru/spravka/20070501/64706001.html 1 мая — Праздник весны и труда. Справка]</ref>: