«Սայաթ-Նովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 101.
 
== Հիշատակ ==
=== Տոներ ===
==== Թբիլիսիում ====
Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «[[Վարդատոն]]ը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և [[Գևորգ Բաշինջաղյան]]ը [[1914]] թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է [[Վիրահայոց թեմ]]ի «[[Հայարտուն|Հայարտուն կենտրոն]]ի»<ref name="armenianchurch.ge">{{cite web | url=http://armenianchurch.ge/hy/news/34-news/467-feast-of-roses | title=Ավանդական Վարդատոն Թբիլիսիում | publisher=armenianchurch.ge | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>, «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, [[Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն]]ի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ<ref name="panorama.am">{{cite web | url=https://www.panorama.am/am/news/2017/05/22/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6-%D4%B9%D5%A2%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB/1781292 | title=«Վարդատոն»-ը կանցկացվի մայիսի 28-ին | publisher=panorama.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref><ref>{{cite web | url=http://www.grakantert.am/archives/7173 | title=Հերթական Վարդատոնը Թբիլիսիում | publisher=grakantert.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը<ref name="100 տարի">{{cite web | url=https://armlur.am/174257/ | title=100 տարի վարդատոն | publisher=armlur.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018 | author=Ռուսլան Թաթոյան}}</ref><ref name="mamul.am">{{cite web | url=https://mamul.am/am/news/36467/%C2%AB%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%C2%BB-%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A9-%D5%B6%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6 | title=«Վարդատոն»` նվիրված Սայաթ-Նովայի արվեստին | publisher=mamul.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։
==== Երևանում ====
 
[[2005]] թվականից սկսած՝ «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը տոնը նշում է նաև Երևանում՝ Սայաթ-Նովա պողոտայով երթ անում, ծաղիկներ դնում Սայաթ-Նովայի հուշարձանին, բազմաթիվ աշուղներ անհատ երգիչների ու ասմունքողներ կատարում են նրա ստեղծագործությունները։ Տոնակատարության վերջում ելույթ են ունենում աշուղական երգի վաստակավոր անսամբլը և այլ գեղարվեստական խմբեր<ref name="100 տարի" /><ref name="mamul.am" />։
 
=== Ֆիլմեր ===
 
[[1960]] թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր [[Կիմ Արզումանյան]]ը նկարահանել է սև-սպիտակ [[Սայաթ-Նովա (ֆիլմ)|Սայաթ-Նովա]] ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է [[Բաբկեն Ներսիսյան]]ը, իսկ երգերը կատարել է [[Նորայր Մնացականյան]]ը<ref>[http://www.arm-cinema.am/am/features_and_shorts/199.html Սայաթ-Նովա ֆիլմի մասին arm-cinema.am կայքում]</ref>։
 
1967-1968 թվականներին [[Սերգեյ Փարաջանով]]ը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ [[Նռան գույնը]] անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին<ref>{{cite web | url=https://www.rottentomatoes.com/m/color_of_pomegranates/ | title=The Color of Pomegranates | publisher=rottentomatoes.com | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։
 
2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «[[Ոսկե ծիրան]]», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։
 
== Սայաթ-Նովայի մասին ==