«Սայաթ-Նովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 98.
 
== Սայաթնովայագիտություն ==
Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է Գևորգ Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր , որոնցից են՝ [[Հովհաննես Թումանյան]]ը, [[Նիկոլ Աղբալյան]]ը, [[Վալերի Բրյուսով]]ը, [[Իոսիբ Գրիշաշվիլի]]ն, [[Գևորգ Ասատուր]]ը, [[Գարեգին Լևոնյան]]ը, [[Մորուս Հասրաթյան]]ը, [[Պարույր Սևակ]]ը<ref name="Հենրիկ">{{cite web | url=https://drive.google.com/file/d/1V8QLiuqhAh7yJdwdPdnogeUe_kv2X98W/view | title=Սայաթ-Նովա, Կյանքն ու գործը | publisher=Լոռվա ձոր | accessdate=14 Դեկտեմբեր 2018 | author=Հենրիկ Բախչինյան}}</ref>:
 
== Հիշատակ ==
Յուրաքանչյուր տարի Թբիլիսիում Սայաթ-Նովայի հիշատակին կայանում է «[[Վարդատոն]]ը», որը նշում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող աշուղի գերեզմանի մոտ։ Այս տոնակատարության հիմքը դրել են Հովհաննես Թումանյանը և [[Գևորգ Բաշինջաղյան]]ը [[1914]] թվականին։ Վերջին տարիներին տոնակատարությունը իրականանում է [[Վիրահայոց թեմ]]ի «[[Հայարտուն|Հայարտուն կենտրոն]]ի»<ref name="armenianchurch.ge">{{cite web | url=http://armenianchurch.ge/hy/news/34-news/467-feast-of-roses | title=Ավանդական Վարդատոն Թբիլիսիում | publisher=armenianchurch.ge | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>, «Վիրահայերի միությոան», Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, [[Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն]]ի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ<ref name="panorama.am">{{cite web | url=https://www.panorama.am/am/news/2017/05/22/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6-%D4%B9%D5%A2%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BD%D5%AB/1781292 | title=«Վարդատոն»-ը կանցկացվի մայիսի 28-ին | publisher=panorama.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref><ref>{{cite web | url=http://www.grakantert.am/archives/7173 | title=Հերթական Վարդատոնը Թբիլիսիում | publisher=grakantert.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։ Սայաթ-Նովայի տաղանդի երկրպագուները այդ օրը կրծքներին կրում են վառ կարմիր վարդեր։ Երկար տարիներ տոնակատարությանը ելույթ է ունենում Վրաստանի ժողովրդական արտիստ Մուկուչ Ղազարյանի գլխավորած «Սայաթ-Նովա» անսամբլը<ref name="100 տարի">{{cite web | url=https://armlur.am/174257/ | title=100 տարի վարդատոն | publisher=armlur.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018 | author=Ռուսլան Թաթոյան}}</ref><ref name="mamul.am">{{cite web | url=https://mamul.am/am/news/36467/%C2%AB%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%C2%BB-%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A9-%D5%B6%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6 | title=«Վարդատոն»` նվիրված Սայաթ-Նովայի արվեստին | publisher=mamul.am | accessdate=29 Դեկտեմբեր 2018}}</ref>։
 
[[2005]] թվականից սկսած՝ «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը տոնը նշում է նաև Երևանում՝ Սայաթ-Նովա պողոտայով երթ անում, ծաղիկներ դնում Սայաթ-Նովայի հուշարձանին, բազմաթիվ աշուղներ անհատ երգիչների ու ասմունքողներ կատարում են նրա ստեղծագործությունները։ Տոնակատարության վերջում ելույթ են ունենում աշուղական երգի վաստակավոր անսամբլը և այլ գեղարվեստական խմբեր<ref name="100 տարի" /><ref name="mamul.am" />։
 
== Սայաթ-Նովայի մասին ==