«Չելենջեր տիեզերանավի աղետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:ՆԱՍԱ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:STS-7 Landing (18331938034).jpg|thumb|right|250px|«Չելենջերի» 1983]]
[[Պատկեր:Challenger explosion.jpg|thumb|right|250px| «Չելենջերի» կործանումը]]
'''«Չելենջեր» տիեզերանավի աղետը''' տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 28-ին, երբ «Չելենջերը» STS-51L առաքելության ժամանակ փլուզվել է թռիչքի 73-րդ վայրկյում ներքին վառելիքի բաքի պայթյունի պատճառով, որի ընթացքում մահացել է ամբողջ անձնակազմը։ Աղետը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսի վրա, Ֆլորիդա թերակղզու կենտրոնական մասում ժամը՝ 11:39 EST (16:39 UTC)։
 
Թռչող սարքի փլուզման պատճառը եղել է աջ պինդ վառելիքով աշխատող արագացուցիչի պնդօղակի վնասվածքը թռիչքի սկզբում։ Օղակի վնասվածքը պատճառ է դարձել արագացուցիչում անցքի բացման, որից դեպի արտաքին վառելիքային բաքը հարվածել է ռեակտիվ շիթը։ Դրա հետևանքով ջարդվել է պինդ վառելիքով աշխատող աջ արագացուցիչի պոչային ամրակումն ու արտաքին վառելիքային կրող կառույցները։ Կոմպլեքսի էլեմենտները սկսեցին տեղափոխվել իրար նկատմամբ։ Ներքին բաքի վնասման հետևանքով տեղի է ունենում վառելիքի տարրերի դետոնացիա։ Հակառակ տարածված կարծիքի՝ տիեզերանավը ոչ թե պայթել է, այլ մասնատվել է աերոդինամիկական գերծանրաբեռնվածության պատճառով։ Ողջ վառելիքի վայրկենական պայթյուն տեղի չի ունեցել․ վառելիքի այրումը շարունակվել է բաքի ու հենց տիեզերանավի լիակատար կործանումից հետո մի որոշ ժամանակ<ref>[http://www.msnbc.msn.com/id/11031097/ns/technology_and_science-space/t/myths-about-challenger-shuttle-disaster 7 myths about the Challenger shuttle disaster — Technology & science — Space — msnbc.com<!-- Заголовок добавлен ботом -->]</ref><ref>[http://www.aerospaceguide.net/spaceshuttle/challenger_disaster.html Space Shuttle Challenger Disaster<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։ Կողմնային արագացուցիչները անվնաս էին մնացել և շարունակում էին անկառավարելի թռիչքը, քանի դեռ չեն ոչնչացվել Երկրից։ Անձնակազմի խցիկը, որ ավելի հերմետիկ ու դիմացկուն է, քան ուղեծրային մոդուլը, նույնպես մնացել է ամբողջական, սակայն ամենայն հավանականությամբ ապահերմետիկացվել է։ Տիեզերանավի բեկորները ընկել են [[Ատլանտյան օվկիանոս]]։