«Առատության եղջյուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
==Ժամանակակից պատկերումներ==
Ժամանակակից պատկերներում առատության եղջյուրը, սովորաբար, սնամեջ, եղջյուրաձև, հյուսված զամբյուղ է, որը լցված է տարբեր տոնական մրգերով և բանջարեղենով: [[Հյուսիսային Ամերիկա]]յի մեծ մասում առատության եղջյուրը ասոցացվում է [[Գոհաբանության օր]]վա և բերքի հետ: Առատության եղջյուրը նաև Ուիսթլերում, Բրիտանական Կոլումբիա, Կանադա, ուտելիքի և գինու ամենամյա նոյեմբերյան տոնակատարության անունն է: Առատության երկու եղջյուր են պատկերված [[Այդահո]] նահանգի դրոշի և կնիքի վրա: [[Հյուսիսային Կարոլինա]]յի [[Հյուսիսային Կարոլինայի Մեծ կնիք|Մեծ կնիք]]ը պատկերում է կանգնած Ազատություն և Առատություն՝ կապված եղջյուրի հետ: [[Կոլումբիա]]յի, [[Պանամա]]յի, [[Պերու]]ի և [[Վենեսուելա]]յի, ինչպես նաև [[Ավստրալիա]]յի [[ Վիկտորիա (նահանգ)|Վիկտորիա նահանգ]]ի [[զինանշան]]ի վրա նույնպես կա բարեկեցությունը խորհրդանշող առատության եղջյուր:
 
Առատության եղջյուրի իմաստն օգտագործվում է ''[[Քաղցած խաղեր (եռագրություն)|Քաղցած խաղեր]]'' գրքերի շարքում: Սերիայում նկարագրվածգլադիատորային խաղերի մեկնարկային կետում տեղադրված է զենքերով և սարքավորումներով լցված մեծ եղջյուր, այս գաղտնարանը խաղերի առաջին րոպեների ընթացքում ծառայում է որպես պայքարի առանցքային կետ և նույնիսկ կոչվում է «Առատության եղջյուր»: Ֆիլմի ձայնափոխության ժամանակ Պանեմի ազգային [[օրհներգ]]ը, շարքի հիմնական դրվագը կոչվում է «Առատության եղջյուր», որը երգի բառերում հիշատակվում է մի քանի անգամ: