«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Արտաքին հետևանքները ===
Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին [[Շախսեյ-վախսեյ|Շախսեյ-վախսեյի]] օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին<ref name=autogenerated5>Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 25</ref>: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին<ref name=autogenerated5 />: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային<ref name=autogenerated4>Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 26</ref>: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի<ref name=autogenerated4 />: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: ՉնայացՉնայած դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ<ref name=autogenerated4 />: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիաների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին<ref>Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 27</ref>:
 
== Ծանոթագրություններ ==