«Հարրի Փոթեր (կերպար)»–ի խմբագրումների տարբերություն

 
==Նախատիպը==
Հարրիի կերպարը մեծ մասամբ հավաքական է։ Նրա տեսքը Ռոուլինգը մասամբ վերցրել է իր հին ընկերոջից՝ Յան Փոթերից (Ian Potter), ում հետ խաղում էր մանկության ժամանակ, 2-7 տարեկան հասակում, երբ ապրել էր Ուինթերբուռնում։ Ինչպես և Հարրին, Յանը մանուկ ժամանակ կրում էր կլոր ակնոցներ։ Մամուլի կարծիքով, հենց Յանիի ազգանունն էր օգտագործել Ռոուլինգը, որը նրան շատ էր դուր գալիս, քանի որ իր սեփական ազգանունը, նա, ինչ-որ պատճառներով, չէր սիրում։ Գրքի լույս տեսնելուց հետո, Յանիի մայրը՝ Ռուբին, որը իրենց (Ջոանայի և Յանի) մանուկ ժամանակից ի վեր սերտ կապերի մեջ էր Ջոանայի մայրիկի հետ, նամակ է գրում Ջոանային, ցանկանալով ստեղծագործական հաջողություններ։ Պատասխան նամակում Ջոանան շնորհակալություն է հայտնում Ռուբին՝ վստահեցնելով, որ նախատիպը Յանը չէր։ ՉնայացՉնայած ինքն Ռոուլինգը, չէր բացառում այն, որ հենց Յան Փոթերի ազգանունն է տվել իր վեպի հերոսին։
Շոն Շմիթը՝ գրելով 2002 թվին գրողի կենսագրությունը, կարծիք է առաջ քաշում, որ Ջոանան կարող էր օգտագործել գրող՝ Դենիս Փոթերի ազգանունը, որը ապրել էր Դինյան Անտառում, որտեղ և Ռոուլինգի ընտանիքը տեղափոխվել էր 1974 թվականին<ref>{{книга|автор = Шон Смит|часть = Глава вторая. Книжный Ребёнок|заглавие = Биография создателя Гарри Поттера|оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место = М.|издательство = Астрель|год = 2002|том = |страницы = 39|страниц = 314|серия = |isbn = 1-85479-820-0|тираж = 10 000}}</ref>: