«Ժորժ Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նոր
(Տարբերություն չկա)

14:37, 26 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Ժորժ Արծրունի (ֆրանսերեն՝ Georges B. Artsrouni, որոշ աղբյուրներում՝ George Artsrouni, 1983 թ․ հուլիսի 10, Թիֆլիս1960 թ․ հոկտեմբերի 27, Փարիզ), ֆրանսիահայ ինժեներ, գյուտարար։ Պատմությանը հայտնի ամենահին մեքենայական թարգմանության սարքերից մեկի հեղինակն է։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում։ 1922֊ից հաստատվել է Ֆրանսիայում։

Արծրունին իր առաջին սարքը ստեղծել է հավանաբար 1932 թվականին և պատենտավորել է 1933 թ․ հուլիսի 22֊ին՝ «Մեխանիկական ուղեղ» (cerveau mécanique) անվամբ։ Նույն տարի սկսել է կառուցել երկրորդ մեքենան, որը 1937֊ին Փարիզի մեծ ցուցահանդեսի ժամանակ «Մեխանագրաֆիայի» բաժնում արժանացել է գլխավոր մրցանակի (diplôme de grand prix)։ Արծրունու մահից հետո, սարքը ձեռք է բերել և միչև հիմա պահպանվում է Փարիզի Արվեստների և Արհեստների թանգարանի կողմից [1]։

Արծրունու թարգմանչական մեքենան մեխանիկական (ոչ էլեկտրոնային) սարք էր, որը մուտքային տվյալները ընդունում էր ստեղնաշարի միջոցով, թարգմանում տեքստը բառ֊առ֊բառ՝ որոնելով բառերի թարգմանությունները ներկառուցված բառարաններում և թարգմանված տեքստը արտատպում թղթի վրա։ Այն կարող էր թարգմանել չորս լեզուներով։


Աղբյուրներ

  • (Ֆրանսերեն) Միքայել Կարբե, «Ֆրանսիական թարգմանիչ֊սարքը շուտով կլինի երեսուն տարեկան» (Corbé, M., “La machine à traduire française aura bientôt trente ans”)։ Automatisme

5(3), 1960: 87-91։

Ծանոթագրություններ