«Ատրվշնասպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ միապետ |անուն = Ատրվշնասպ |բնագիր անուն = آذرگشنسپ |տիտղոս = Մեծ Հայքի մարզպան |պատկեր =...»:
 
No edit summary
Տող 62.
|ստորագրություն =
}}
'''Ատրվշնասպ''' ({{lang-fa|آذرگشنسپ}}), Սասանյան կառավարիչ, ով 465-481 թվականներին զբաղեցրել է Մեծ Հայքի մարզպանի պաշտոնը՝ նախորդելով Սահակ Բ Բագրատունուն։
 
Ատրվշնասպը ղեկավարել է հայ ապստամբների դեմ մղվող պայքարը և ղեկավարել պարսկական բանակը Ակոռիի ճակատամարտում։ Ըստ [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]]` Ակոռիի ճակատամարտում սպանվեցին մարզպան Ատրվշնասպն ու ''«այլ արք ավագ և զբազում պարսիկք»''։
 
== Կենսագրություն ==
Ատրվշնասպը Հայաստանի մարզպանի պաշտոնում նշանակվել է 465 թվականին՝ պարսից շահնշահ Պերոզի հրամանով։ Այդ պաշտոնում փոխարինել է հայերի ձեռքով սպանված Ատրորմիզդին։ 475 թվականին զրադաշտականություն ընդունած Գուգարքի բդեշխ Վազգենը սպանում է քրիստոնեությունը չուրացող կնոջը՝ Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկին։ Այս դեպքից հետո Վազգենը ստիպված է լինում հեռանալ Վիրք, որտեղ էլ սակայն սպանվում է վրաց արքա Վախթանգ Գորգասալի կողմից։ Իմանալով այս մասին՝ Պերոզը զորքեր է ուղարկում Վրաստան՝ Վախթանգ արքային պատժելու նպատակով։ Բարեկամական վրաց ժողովրդին օգնության հասնելու նպատակով շուտով Թբիլիսիի ուղղությամբ են շարժվում հայկական ապստամբական ուժերը՝ հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։
 
Նույն տարում [[Արևելյան Հայաստան|Արևելյան Հայաստանի]] պարսիկ մարզպան Ատրվշնասպը խառնիճաղանջ մի բանակով [[Ատրպատական|Ատրպատականից]] շարժվում է ապստամբներին ընդառաջ։ 400 հոգուց կազմված հայկական մի ջոկատ՝ [[Վասակ Մամիկոնյան|Վասակ Մամիկոնյանի]], Բաբգեն Սյունիի և ուրիշ իշխանների գլխավորությամբ, [[Դվին|Դվինից]] շտապում է դեպի [[Արաքս]] գետը՝ [[Նախճավան|Նախճավանի]] մոտ՝ կասեցնելու թշնամու գետանցը։ Սակայն մինչև հայերի տեղ հասնելը պարսկական զորքն անցել էր գետը և ամրացել Կռվակ գյուղում։ Հայերը հետախուզում են թշնամու բանակը (կազմված մեծ մասամբ անվարժ, ոչ պիտանի զինվորներից) և որոշում նահանջել դաշտից ու ճակատամարտ տալ լեռնային տեղանքում։ Հայկական ջոկատը դիրքավորվում է Մասիսի փեշերին՝ Ակոռի գյուղի մոտ, որտեղ թիկունքն ապահով էր լեռան կողմից, ապա հանկարծակի հարձակվում իրեն հետապնդող պարսիկների վրա։ Չդիմանալով գրոհին՝ պարսիկները խուճապահար փախուստի են դիմում։
 
Ակոռիի ճակատամարտում Ատրվշնասպի սպանությունից հետո հայ նախարարական խորհուրդը հայոց մարզպանի պաշտոնում նշանակում է Բագրատունիների տոհմից սերվող Աշոտ Բ-ն։ Վերջինս թոթափում է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների տիրապետությունը]] և հիմնադրում Դվին քաղաքը։
 
== Ծանոթագրություններ ==