«Հարրի Փոթեր (կերպար)»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Հրե Գավաթը ===
Խավար արվեստներից պաշտպանության նոր դասախոսն էր Բարթի կրտսերն էր Ալասթոր Մուդիի կերպարում։ Նա սովորեցրել էր Հարրիին և մյուս ուսանողներին ընդիմանալ Իմպերիուս կախարդանքին։ Հետո Հրե Գավաթը՝ ի հեճուկս մի քանի կանոների, ընտրում է Հարրի Փոթերին Մրցարշավին մասնակցելու համար, չնայացչնայած այն բանին, որ նա չէր առաջարկել իր թեկնածությունը։ Օգտագործելով դասախոսների հուշումները Հարրին կարողանում է հաջող ի կատար ածել առաջի երկու առաջադրանքները. գտնել վիշապի ձուն և փրկի Ռոնին լճից։
Վերջին հանձնարարությունը՝ Երեք Հմայողների Գավաթը գտնելն էր լաբիրինթոսի մեջ։ Գտնելուց հետո Հարրին և Սեդրիկ Դիգորին հայտնվում են գերեզմանիցում, որտեղ նրանց սպասում էր Փիթեր Պետիգրյուն և Լորդ Վոլան դե Մորտը։ Լորդի հրամանով, Պետիգրյուն սպանում է Դիգորիին և տեղափոխում է Հարրիին Ռեդլ ավագի գերեզմանի վրա։ Սև Լորդը օգտագործել էր Հարրիի արյունը որպիսզի վերածնվի։ Այսուհետև Վոլան դե Մորտի երակներում արդեն հոսում էր Լիլի Փոթերի արյունը, այդիսկ պատճառով «արյան պաշտպանությունը» մասնակիորեն դադարեցվել էր աշխատել.Լորդը արդեն իզոր էր դիպչել Հարրիին առանց այրվածքներ ստանալու։ Հաջորդած դուելում Սև Լորդը չի կարողանում սպանել Փոթերին, քանզի նրանց կախարդական փայտիկների միջուկները նույն [[փյունիկ]]ի փետուրներն են։ Մի ձեռքով Հարրին բռնում է Սեդրիկի անշունչ մարմինը, մյուս ձեռքով նորեն դիպչում է Երեք Հմայողների Գավաթին և հայտնվում է Հոգվարթսում։ Այդպես ավարտվում է Հարրի Փոթերի հինգերորդ սպանության փորձը։
Հարրին հայտարարվել էր Մրցաշարի հաղթող։ Հաղթանակից ստացված գումարը՝ հազար գալեին, նա տվել էր Ջորջ և ֆրեդ Ուիզլիներին, իրենց սեփական՝ «Ուիզլի Եղբայրների Կախարդական Վնասաբերներ» խանութի համար։