«Հադես»–ի խմբագրումների տարբերություն

Հադեսը մեռածների աստվածն է, եղել է զարհուրելի երեևույթ կենդանի մարդկանց համար։ Մեծ դժվարությամբ էին զոհեր ատուցում նրան, մատուզելիս էլ դեմքերը քողարկում էին։ Քանի որ շատերին պարզապես երկյուղալի էր արտասանել Հադես անունը, դրա համար սկսեցին մեղմասացություններ օգտագործել նրա անվան փոխարեն։ Նրան կոչում էին Clymenus ("տխրահռչակ"), Polydegmon ("Ով ընդունում է շատերին"), և թերևս Eubuleus ("բարի խորհուրդ" կամ "բարի մտադրությամբ"), բոլորն էլ իր անվան մեղմասացությունն էին, քանզի վտանգավոր էր արտասանել նրա իրական անունը, հետագայում մեղմասացությունները վերածվեցին մականունների։
 
Նա շատ ժամանակ է անցկացնում իր մռայլ թագավորություննում։ Ահազդու է ճակատամարտում, նա ապացուցել էր իր դաժանությունը հայտնի Տիտանոմաքիայի ժամանակ, Օլիմպիացիների ընդդեմ Տիտանների պայքարում։ Հադեսը մարմնավորում էր անողորմ մահը։ «Ինչու՞ ենք մենք ատում Հադեսին ավելի, քան որևէ այլ աստծո, եթե ոչ այն պատճառով, որ նա այնքան անխախտելի է և անզիջում»։ Դա Ագամեմնոսի հռետորական հարցն է։ Սակայն նա չար աստված չէր, չնայացչնայած այն բանի, որ նա եղել է խիստ, դաժան և անխիղճ։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, և, հետևաբար առավել հաճախ ասոցացվում էր մահվան հետ, սակայն նա չի եղել Մահի մարմնացում, այն փաստացի մահվան աստված՝ Թանատոսն էր։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, իսկ Թանատոսը հենց մահն էր, ով ենթարկվում էր Հադեսին։
 
Երբ հույները ցանկանում էին Հադեսի ողորմածությունը շարժել, նրանք խփում էին իրենց ձեռքերը գետնին վստահ լինելով, որ նա լսում է նրանց։ Այն մարդը, ով զոհաբերություն էր կատարում նրա պատվին, թաքցնում էր իր դեմքը։ Համաձայն մի հին աղբյուրի, Հադեսը տնօրինում էր Անտեսանելի գլխարկին, սաղավարտին։ Իր կառքը, որը կազմված էր չորս սև ձիուց, սարսափ էր ներշնչում դիտողին։