«Ուիլյամ Բլեյք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
 
=== Փորանկարներ ===
ՉնայացՉնայած այն բանի, որ Բլեյքը դառձել էր հայտնի ի շնորհիվ իր մակերևույթային դրոշմվածքի տեխնոլոգիային, նա հաճախ իր իսկ աշխատանքներում օգտագործում '''ինթալիայի մեթոդը''', ինչը XVIII դարի փորանկարչության ստանդարտն էր համարվում։ '''Ինթալիայի մեթոդը''' – դա թիթեղի վրա նաշխ (ակոս, ծրատում) հանելն էր։ Դա բարդ և ժամանակատար աշխատանք էր։ Որպիսզի պատկերը տեղափոխվի թիթեղի վրա, պետք էր շատ ժամանակ, ամիսներ և անգամ տարիներ, բայց, ինչպես նկատել էր Բլեյքի ժամանակորդ [[Ջոն Բոյթել]]ը, այդպիսի փորանկարչական եղանակը դառձնում էր ապրանքն անմրցունակ առևտրում, թույլ տալով նկարիչներին ավելի մոտիկ լինել ժողովրդին և դառձնում էր այն XVIII դարի մշակույթի կարևորագույն տեսակներից։
Բլեյքը օգտագործում էր ինթալիայի մեթոդը իր աշխատանքներում, հատկապես [[Հոբ|Հոբի Գրքի]] նկարազարդումներում, որը նա ավարտել էր մահից առաջ։ Բլեյքի նորաստեղծ տեխնիկան՝ մակերևույթային դրոշմվածքը, դաժան քննադատության արժանացավ, սակայն 2009 թվականին արված հետազոտությունները, մեծ ուշադրություն են դարձնում պահպանված թանթերին ( թիթեղներին), նաև նրանց, որոնք օգտագործվել էին [[Հոբ|Հոբի Գրքի]] վրա։ Դրանք վկայում են այն բանի մասին, որ նա նաև հաճախ օգտագործում էր '''repoussage''' (հարթաքանդակ) տեխնիկան, ինչը նրան թույլ էր տալիս հարթեցնել սխալմունքերը. հարկավոր էր միայն շրջել թիթեղը և միքանի հարվածներով հարթեցնել անցանկալի ակոսները՝ տալով ուռուցիկություն։ Այն ժամանակների համար այդպիսի տեխնիկան բնորոշ էր փորագրչական աշխատանքներին, սակայն այն շատ էր զիջում ջրային (հեղուկային) միջավայրում ավելի արագ դրվագմանը ( հատմանը), որը օգտագործում էր Բլեյքը իր մակերևույթային դրոշմվածքում։<ref>Sung, Mei-Ying. ''William Blake and the Art of Engraving''. London: Pickering and Chatto, 2009.</ref>