«Ավետարան ըստ Ղուկասի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: lmo:L'Evangel del Lüga
No edit summary
Տող 3.
'''Ավետարան ըստ Ղուկասի''' ({{lang-el| Εὐαγγέλιον κατὰ Λουκάν}}), [[Նոր Կտակարան]]ի մեջ մտնող չորս [[Ավետարան]]ներից մեկը: Ղուկասը հույն բժիշկ էր, աշակերտել է [[Պողոս առաքյալ]]ին, դարձել նրա հավատարիմ գործակիցը և շատ անգամ ճանապարհորդել նրա հետ։
 
Ղուկասի Ավետարանը [[Հիսուս Քրիստոս|Հիսուսին]] ներկայացնում է որպես [[Իսրայել|Իսրայելի]]ի և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] ու [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ [[Զաքարիա|Զաքարիայի]]յի օրհներգով, [[Մարիամ|Մարիամի]]ի փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և [[Սիմեոն ծերունի|Սիմեոն ծերունու]] օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։
 
Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է [[Աստված|Աստծու]] սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են §«Մեղավորի Ավետարան¦»։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կյանքի պատմությունը՝ սկսած [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] ծնունդից մինչև [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] հարությունից հետո [[քրիստոնեություն|քրիստոնեության]] տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։
 
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։