«Լոմատոգոնիում կարինտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Լոմատոգոնիում կարինտյան | image file = Lomatogonium carinthiacum 310807a.jpg|մինի|Լոմատոգոնիում կարինտ...»:
 
No edit summary
Տող 14.
 
== Նկարագրություն ==
10-15 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ [[Ցողուն]]ները հիմքից բազմաթիվ են, բարակ։ 1 սմ երկարությամբ ցողունային տերևները ավելի մեծ են, քան ամենաներքևի տերևները։ Ծաղիկները միայնակ են, երկար ծաղկակոթերով, դժգույն երկնագույն։երկնագույն<ref name=":0" />։
 
== Տարածվածություն ==
Հայաստանում հանդիպում է Գեղամի (Գեղամի լեռնաշղթա) և [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուր]]ի ([[Որոտան]] գետի վերնագավառ, [[Գորիս]]ի շրջակայք և լեռնագագաթ [[Կապուտջուղ]]) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը բացի Հայաստանից հանդիպում է Նախակովկասում, [[Ադրբեջան]]ում, [[Եվրոպա]]յում, [[Սիբիր]]ում, Հյուսիսարևելյան [[Անատոլիա]]յում, [[Միջին Ասիա|Միջին]] և [[Կենտրոնական Ասիա]]յում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում։յում<ref name=":0" />։
 
== Էկոլոգիա ==
Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում, ծովի մակարդակից 2600-3300 մ բարձրությունների վրա, ճահճացած և գերխոնավ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիսին, պտղաբերում՝ օգոստոսին։օգոստոսին<ref name=":0" />։
 
== Պահպանություն ==
Խոցելի տեսակ է։ Հայտնի է չորս պոպուլյացիաներ։ Քանի որ տեսակի հիմնական արեալը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում՝ կապված կլիմայի, աճելավայրերի և պայմանների փոփոխության հետ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և [[Բեռնի կոնվենցիա]]յի հավելվածներում։
 
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում<ref name=":0">{{Գիրք:Կարմիր գիրք}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==