«Արարատյան դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
 
== Կլիմա ==
Արարատյան դաշտը ունի արևոտ, չոր, ցամաքային կլիմա, (տարեկան արևափայլը՝ 2700 ժ), չոր ցամաքային կլիմա տևական (4 - 5 ամիս) շոգ ամառով, հուլիսի միջին ջերմաստիճանը 24 °C–ից 26 °C է, առավելագույնը՝ 42 °C ([[Երևան]])։ Հատկանշական են [[Ամառ|ամռան]] տապը զովացնող լեռնային քամիները, որոնք հնուց ի վեր անվանվամ են «Լուսավորչի քամին»։ [[Ձմեռ]]ը չափավոր ցուրտ է, ամպամած, անհողմ եղանակների գերակշռությամբ։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը -4 °C–ից -6 °C է, նվազագույնի -33 °C ([[Արմավիր]])։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է (50-60 օր), փոփոխական, աշունը՝ տևական, տաք, արևոտ եղանակներով։ Արարատյան դաշտում անսառնամանիք օրերի թիվը 200-ից ավելի է, իսկ 0 °C–ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ ավելի քան 5000°, տարեկան տեղումները՝ 200 - 350 մմ։ Բարձր գոլորշանակության (մոտ 1000 մմ) պատճառով խոնավության հաշվեկշիռը բացասական է։
 
== Գետեր ==
Արարատյան դաշտը աղքատ է մակերևութային հոսքով։ Գետերը՝ [[Արաքս]]ն իր վտակներով ([[Քասաղ]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Ազատ (գետ)|Ազատ]], [[Վեդի (գետ)|Վեդի]]), տարանցիկ են, բացի Սևջրից ([[Մեծամոր (գետ)|ՄեծամորՄեծամորից]]), բուռն հորդանում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հունը (հատկապես՝ Արաքսը)։ Շատ են սելավները ([[Մաստարայի սելավ (գետ)|Մաստարա]], Չորասու, [[Գետառ]])։ Ամռանը գետերի մի մասը բոլորովին ցամաքում է։
 
== Հողեր ==
Տող 19.
Բնական լանդշաֆտը կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով։ Հողածածկույթում գերակշռում են հումուսով աղքատ գորշահողերը։ Կան նաև ալկալի ու աղուտային, ցածրադիր ողողատներում՝ գերխոնավ հողեր և ճահճուտներ։ Դարավոր ոռոգելի երկրագործության պայմաններում ձևավորվել են կուլտուր-ոռոգելի հողեր։ Ունի հումուսոս աղկատ գորշահողեր՝ կրի ու գիպսի զգալի տարունակությամբ։ Իրացվել և իրացվում են աղուտները, մելիորացվում՝ ճահիճները։ Աղուտների մի մասում ստեղծվել են ձկնաբուծական լճակներ։ Բուսածածկույթն աղքատ է, տիրապետում են կիսաանապատային չորասեր տեսակները, ինչպես նաև կան աղասեր անապատային բուսատեսակներ։ Հայաստանի առավել յուրացված շրջանն է՝ ծածկված [[խաղող]]ի և մրգատու այգիներով, բանջարաբոստանային մշակաբույսերի դաշտերով։ Աղուտներն ու ճահճուտները բռնում են ավելի քան 30000 հա աարածություն։
 
 
== ԿենդանականԲնական աշխարհ ==
Կենդանիներից տարածված են սողունները (օձերից՝ [[գյուրզա]]ն, [[եղջերավոր իժ]]ը, [[տափաստանային վիշապ]]ը, շահմարը և այլն), շատ են մողեսները (թաքիրային կլորագլուխը, կովկասյան ագաման), միջատները (մորեխազզիներ, ուտիճներ, [[մրջյուն]]ներ, [[կարիճ]]ներ և այլն)։ Հնում միջատների մի տեսակից ստացվում էր հայտնի «[[որդան կարմիր]]» ներկը։ Այդ արժեքավոր միջատը ներկայումս հայտնաբերվել է [[Էջմիածին|էջմիածնի]], [[Մասիս (քաղաք)|Մասիսի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Արարատի մարզ|Արարատի]] աղուտներում՝ մոտ 4000 հա տարածության վրա։ Կաթնասուններից տարածված են [[վայրի խոզ]]ը, [[եղեգնուտի կատու]]ն, [[ջրասամույր]]ը և այլն։ [[Այղր լիճ|Այղր լճում]] բազմացվում են [[կուղբ]], [[ձուկ]]։
Արարատյան դաշտի բռւսածածկույթն աղքատ Է, շատ են կիսաանապատային, չորադիմացկուն և աղասեր բույսերը։ Կենդանիներից տարածված են սողունները (օձերից՝ [[գյուրզա]]ն, [[եղջերավոր իժ]]ը, [[տափաստանային վիշապ]]ը, [[սահնօձեր|շահմարը]] և այլն), շատ են մողեսները (թաքիրային կլորագլուխը, կովկասյան ագաման), միջատները (մորեխազզիներ, [[ուտիճներ]], [[մրջյուն]]ներ, [[կարիճ]]ներ և այլն)։
 
Միջատներըից հայտնի Է [[կոշենիլ]]ը, այդ արժեքավոր միջատը ներկայումս հայտնաբերվել է [[Վաղարշապատ]]ի, [[Մասիս (քաղաք)|Մասիսի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Արարատի մարզ|Արարատի]] աղուտներում՝ մոտ 4000 հա տարածության վրա։ Սրանից պատրաստված կարմիր ներկը, («[[որղան կարմիր]]ը», օգտագործվում էր գործվածքներ ներկելա համար և [[միջին դարեր]]ում «ղրմըզ» անունով հոշակված Էր ողջ Արևելքում։ «Որղան կարմիրը> այմմ էլ իր նշանակությռւնը շի կորցրել, այն կարող է արհեստականորևն աճեցվել լայն կիրաոություն ռւնենաչ գործվածքներ ներկելու և կարամելի արտադրության մեջ։
 
Կաթնասուններից տարածված են [[վայրի խոզ]]ը, [[եղեգնուտի կատու]]ն, [[ջրասամույր]]ը և այլն։ [[Այղր լիճ|Այղր լճում]] բազմացվում են [[կուղբ]], [[ձուկ]]։
 
Մշակում են խաղողչ ծիրան, դեղձ, սալոր, սերկևիլ, բալ, թութ և այլ պտուշներ ու բանջարաբոստանային կուլտուրաներ։
 
== Անվանում ==
Տող 30 ⟶ 37՝
[[1918]] թվականի [[մայիս]]ին Արարատյան դաշտում տեղի է ունեցել [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի հերոսամարտը]], որը բախտորոշ դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում։ Այստեղ են հիմնվել [[Երվանդաշատ]], [[Արտաշատ]], [[Արմավիր]], [[Վաղարշապատ]], [[Դվին]] մայրաքաղաքները։ Արարատյան դաշտում է գտնվում [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք Երևանը։ Արարատյան դաշտը մարդու ծագման օրրաններից է։ Արարատյան գոգահովտում [[Արտենի (լեռնազանգված)|Արտենի լեռան]] և [[Արզնի]] քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հին ու նոր քարի դարաշրջանի գործիքներ և անթրոպոգենի սառցապատման ժամանակաշրջանի կենդանիների (տրոգոնթերյան փղի, ռնգեղջյուրի, վայրի ձիու, ուղտի, ցուլի և եղջերուի) ոսկորներ, Երևանից 7 կմ հարավ գտնվել է այդ ժամանակվա մարդու գանգ։
Արարատյան դաշտը պատմական ժամանակաշրջանում և այժմ հայ մշակույթի առաջատար շրջաններից է, հարուստ հուշարձաններով՝ [[Շենգավիթ (հնավայր)|Շենգավիթի]] մշակույթը (մ.թ.ա. V—IV հազարամյակ), [[Թեղուտ]]ի երկրագործական բնակատեղին (մ.թ.ա. V հազարամյակի վերջ—IV հազարամյակ), [[Մեծամոր]]ի հնագույն մետաղաձուլական կենտրոնը (մ.թ.ա. III-I հազարամյակ), ուրարտական նշանավոր ամրոցներ՝ [[Էրեբունի ամրոց|Էրեբունին]] (Արին-բերդ), [[Թեյշեբաինի]]ն (Կարմիր բլուր), Հրազդանի թունելով անցկացված ուրարտական ջրանցքը, [[Էջմիածնի Մայր Տաճար|Էջմիածնի Մայր տաճարը]], [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Հռիփսիմեի տաճարը]], [[Զվարթնոց]]ը են, մեր օրերում կառուցված [[Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր|Սարդարապատի հերոսական ճակատամարտի կոթողը]], բազմաթիվ հուշարձաններ։
 
Սովետական իջխանության տարիրաննրն Արարատյան դաշտի տնտեսության մեջ մեծ տեղ էր հատկացվում եթերայուղատու և տեխնիկական կուլտհւրանհրին։ Կարևոր տեղ եին գրավում հատկապես խորդենին, վարդը։ Նախկին Հոկտեմբերյսրնի և էջմիածնի շրջաններ տալիս էին ԽՍՀՄ խորդենու արտադրանքի 80 %։
 
== Պատկերասրահ ==