«Նեֆրոտիկ համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
== Համաճարակաբանություն ==
Նեֆրոտիկ համախտանիշը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, բայց մեծահասակ/ և երեխա հարաբերությունը 26։1 է<ref name = "epi">{{cite book |last1= Borrego R.|first1= Jaime |last2= Montero C., |first2= Orlando|publisher= Corporación para investigaciones biológicas|title= Nefrología: Fundamentos de medicina|edition= Cuarta|year= 2003|isbn= 9589400639|page= 340}}</ref>։
 
Համախտանիշը ներկայացված է տարբեր ձևերով տարբեր տարիքային խմբերում։ Ամենահաճախ հանդիպող գլոմերուլոպաթիան երեխաների մոտ ՄՓՀ (66%) է, որը ուղեկցվում է ՖՍԳ (8%) և ՄԿԳ(6%)<ref name="epidemiología">{{cite web|url = http://webcache.googleusercontent.com/search?q=cache:hsqMptZ7b3AJ:sabanet.unisabana.edu.co/medicina/semestre7/medinterna_I/guis2005-2/SINDROMES%2520GLOMERULARES%25202.doc|title = Frecuencia de las glomerulonefritis y causas de las glomerulonefritis secundarias|accessdate = 8 Sep 2008}}</ref>։ Մեծերի մոտ առավել հաճախ հանդիպում է ՄԿԳ (30-40%) և ուղեկցվում էՖՍԳ (15-25%) և ՄՓՀ (20%)։ Վերջինը սովորաբար լինում է երկրորդային և ոչ առաջնային, ինչպես երեխաների մոտ։ Հիմնական պատճառը դիաբետիկ նեֆրոպաթիան է<ref name="epidemiología" />։ Առավել հաճախ հանդիպում է 40-50 տարեկանում։
Գլոմերուլոնեֆրիտների մոտավորապես 60%- 80%-ը առաջնային են, մինչ դեռ վերևում նշվածը երկրորդային է<ref name="epi" />։
 
Տարբերություններ կան նաև սեռերի միջև՝ առավել բնորոշ է տղամարդկանց(տղամարդ/կին և կին՝ 2։1).
 
[[Էպիդեմիոլոգիա|Էպիդեմիոլոգիական]] տվյալները տալիս են ինֆորմացիա ախտանիշների կրկնման հավանականություն մասին<ref name="epi" />։ Ինքնակամ ախտադադար հիվանդության առաջին տարվա ընթացքում առաջանում է 20-30% դեպքերում։ Ամեն դեպքում այս բարելավումը հարաբերական է, քանի որ հիվանդների 50-60% մահանում և/կամ առաջանում է քրոնիկ երիկամային անբավարարություն ախտադադարից 6-14 տարի հետո։ Այլ տեսանկյունից 10-20% հիվանդներ ունեն շարունակական ախտադադարի և ախտադարձի էպիզոդներ առանց մահանալու կամ առանց երիկամը կորցնելու։ Մահվան հիմնական պատճառը սիրտ-անոթային անբավարարությունը կամ [[Թրոմբոէմբոլիա|թրոմբոէմբոլիկ]] բարդություններն են։
 
== Կանխատեսում ==
Նեֆրոտիկ համախտանիշի կանխատեսումը համարվում է լավ բուժվելու դեպքում և կախված է առաջացնող պատճառից, հիվանդի տարիքից և նրանց անհատական պատասխանից բուժմանը։ Երեխաների մոտ կանխատեսումը լավ է, քանի որ ՄՓՀ-ը լավ է ենթարկվում ստերոիդներով բուժմանը և չի առաջացնում քրոնիկ երիկամային անբավարարություն։ Ցանկացած ախտադարձ ժամանակի ընթացքում դառնում է ավելի հաճախ<ref name="aeped">{{cite web|url = http://www.aeped.es/infofamilia/temas/sdnefrotico2.htm|title = Pronóstico de la enfermedad|accessdate = 2016-05-21|author = Guerrero Fernández, J }}</ref>, իսկ [[Մեզանգիոկապիլյար գլոմերուլոնեֆրիտ|մեզանգիոկապիլյար գլոմերուլոնեֆրիտի(ՄԿԳ)]] ժամանակ առկա է հակառակ պրոցեսը՝ երիկամները առաջին երեք տարվա ընթացքում վնասվում են և դիալիզն ու հետագայում երիկամի փոխպտվաստումը դառնում է անհրաժեշտություն<ref name="aeped" /> 5 տարեկանից փոքր երեխաները ունեն ավելի վատ կանխատեսում, քան նախասեռահասունացման տարիքի երեխաները, ինչպես նաև 30 տարեկանից բարձր մարդկանց մոտ ավելի բարձր է երիկամային անբավարարության ռիսկը<ref>{{cite web|url = http://bvs.sld.cu/revistas/med/vol34_3_95/med02395.htm|title = Síndrome nefrótico idiopático: diagnóstico histológico por biopsia renal percutanea|date= 1995 |accessdate = 2016-05-21}}</ref>։