«Մալիքիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ fix homoglyphs: convert Latin characters in [M]осква to Cyrillic
Տող 12.
Այսպիսի կոլեկտիվ հիշողությունը դիտարկվում էր որպես կոլեկտիվ հադիս՝ «հազարից հազարն ավելի լավ է, քան մեկից մեկը» սկզբունքով։ Եվ միայն վերջին հերթին էր անհրաժեշտ իրավական նյութը վերցվում իրավական որոշումներից և ասհաբ-մադինացիների, ինչպես նաև հայտնի «հետևորդների» ({{lang-ar|تابع}}, թաբի’) պարզաբանումներից։ Ցանկալի իրավական նյութի մեկնաբանման համար լայնորեն օգտագործվում էր անալոգիայով ({{lang-ar|القياس}}՝ ալ-[[կիյաս]]) դատողությունը, որը դիտարկվում էր որպես լուծվող հարցի՝ նասսի ({{lang-ar|نص}}՝ տեքստ) հետ ուղղակիորեն համադրելու տեխնիկական հնարք։ Այն հարցերի լուծման համար, որոնք չէին կարող համեմատել որևէ աղբյուրի հետ, մշակվել էր «հանուն օգուտի անկախ դատելու» ռացիոնալիստական սկզբունք ({{lang-ar|الاستصلاح}}՝ ալ-իսթիսլահ), ըստ որի իրավաբանական դատողությունն արվում է միայն անկախ դատողության հիմքի վրա, սակայն որն անպայման պետք է ուղղված լինի հասարակական շահի պահպանմանը, չհակասի նասսին և համապատասխանի շարիաթի ընդհանուր կանոններին։ «Նախընտրելի որոշում» ({{lang-ar|الإستحسان}}՝ ալ-իսթիհսան) նշանակում է կիյասի փոխարեն իսթիսլահի նախընտրում, այսինքն եթե կա ընտրության հնարավորություն, ապա կասկածների դեպքում հարկ է դիմել իսթիսլահին։
 
Այս սկզբունքին հարում է մեկ այլ ռացիոնալիստական սկզբունք՝ «դատողություններ թուլտվությանթույլտվության և արգելման մասին», որը հանգում է այն բանին, որ «այն ամենն, ինչը ի վերջո բերում է արգելվածի, պետք է արգելվի, իսկ այն, ինչը բերում է թույլատրելիի, պետք է թույլատրվի»։ Մալիքիականներն, ինչպես նաև այլ մազհաբների հետևորդները, իրավաբանական դատողություններ անելիս առաջնորդվում են նաև «իրավիճակի անփոփոխության կանխավարկածի» ռացիոնալիստական սկզբունքով ({{lang-ar|الإستسحاب}}՝ ալ-իսթիսհաբ), ըստ որի ցանկացած չեն համարվում կատարված, մինչև ի հայտ չեն գալիս այդ փոփոխությունների հստակ նշաններ։
 
== Ուսմունքի ամրապնդումն ու տարածումը ==